Հայաստանի՝ Բաքվում կայանալիք COP29-ին չմասնակցելը որևէ արդարացում չի կարող ունենալ. Սիրանուշ Սահակյան
«Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին խիստ կարևոր է»,- «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ COP29-ն ադրբեջանական միջոցառում չէ, ՄԱԿ-ի միջոցառում է, որտեղ քննարկվում են բնապահպանությանն առնչվող կարևորագույն խնդիրներ, ուշադրության ներքո են գտնվում մարդու իրավունքներին առնչվող հարցերը։
«ՄԱԿ-ի հարթակներից մեկուսանալը, այդ քննարկումներին չմասնակցելն ու Հայաստանի ձայնը լսելի չդարձնելը որևէ արդարացում չի կարող ունենալ միայն այն պատճառով, որ միջոցառումը հյուրընկալվում է Ադրբեջանում։
Չմոռանանք նաև, որ Հայաստանը քաղաքական առումով աջակցել է այս միջոցառման կայացմանն Ադրբեջանում։
Դրա համար այստեղ էլ որևէ բացատրություն չկա, թե ինչու պետք է բոյկոտել։ Այլ հարց է, որ մասնակցության արդյունավետության գործոն կարող ենք դիտարկել հայերին առնչվող խնդիրների բարձրաձայնումը»,- ասաց Ս.Սահակյանը։
Ըստ նրա, Հայաստանը, ներկա գտնվելով այս միջոցառմանը, պետք է օգնի, որպեսզի միջազգային հանրությունը լավ տեղեկանա իրադարձությունների, խախտումների վերաբերյալ և դիվանագիտական աշխատանքի միջոցով հասնի ավելի կոշտ արձագանքի հենց միջազգային հանրության կողմից։
«Սա կարևոր պլատֆորմ է ճիշտ աշխատանք տանելու համար»,- ասաց Ս.Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև COP29-ի մեկնարկն ազատ արձակել պաշտոնապես հաստատված 23 հայ ռազմագերիներին. Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները դիմել են COP29 նստաշրջանի մասնակիցներին
- Եթե պետք լինի Հայաստանին, կգնանք Բաքու՝ մասնակցելու COP29-ին, պետք չի լինի, չենք գնա. Ալեն Սիմոնյան
- Պուտինը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին
- Պեսկով. Բաքվում կայանալիք COP29-ին Պուտինի մասնակցության վերաբերյալ դեռ որոշում չկա
- Ադրբեջանում կայանալիք COP29-ին ընդառաջ Հայաստանի ու Արցախի նախկին ՄԻՊ-երը նախաձեռնում են ակցիաներ դեսպանատների դիմաց
- COP29-ը Բաքվում հրավիրելու որոշումն ընդունվեց ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական վայրագ ագրեսիայից հետո. Լիլիթ Գալստյան
- Իրատեսական եմ համարում Միրզոյանի կանխատեսումը, թե COP29-ից հետո Ադրբեջանը կարող է նոր պատերազմ հրահրել. Զոհրաբյան
- Բաքուն հաստատել է՝ COP29-ին Հայաստանը հրավիրված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան