Զուրաբիշվիլի. Չենք ճանաչում այս ընտրությունները, վաղը ժամը 19:00-ին հրավիրում եմ Ռուսթավելի
«Ուզում եմ ասել՝ որպես այս պետության միակ անկախ ինստիտուտ, որ ես չեմ ճանաչում այս ընտրությունները, դա չի կարող ճանաչվել, քանի որ դա նույնն է, ինչ ճանաչել Ռուսաստանի մուտքն այստեղ։ Վրաստանի ենթակայությունը Ռուսաստանին։ Ես դրա համար չեմ եկել այս երկիր»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նա նշել է, որ վրաց ժողովուրդը պետք է պաշտպանի իր ընտրությունը։
«Մեր նախնիները սրա համար չեն ապրել։ Մենք սա չենք հանդուրժի։ Քանի որ ես մեկ մարդ չեմ, ես Վրաստանի բնակչությանը ներկայացնող ինստիտուտ եմ, մենք պետք է միասին կանգնենք և հայտարարենք, որ չենք ճանաչում այս ընտրությունները, չենք ընդունում Ռուսաստանի մուտքը Վրաստան այս տեսքով։
Մենք միասին ենք կանգնելու։ Ինձ հետ են այն կուսակցությունները, որոնք պաշտպանել են եվրոպական ապագան, Խարտիան։ Վաղը՝ ժամը 19:00-ին, ուզում եմ ձեզ հրավիրել նրանց հետ Ռուսթավելի, որպեսզի միասին հայտարարենք աշխարհին, որ չենք ճանաչում այս ընտրությունները, պաշտպանում ենք մեր սահմանադրական իրավունքը՝ պաշտպանելու յուրաքանչյուր ձայն, բայց ամենակարևորը՝ մեր ապագան և ապագայում երկրում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը»,- ասել է Ս. Զուրաբիշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը ՌԴ-ի հետ դիվանագիտական ամուր հարաբերություններ կառուցելու ծրագիր չունի. Կոբախիձե
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին
- Թրամփի հաղթանակի դեպքում Վրաստանի ընդդիմությունը կմնա որբ. Ստեփան Դանիելյան
- Վրաստանի ընդդիմությունը հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները
- Վրաստանի ԿԸՀ. Խորհրդարան կանցնի 5 ուժ
- Վրաստանի ընտրություններում հաղթանակ է տոնում թե ընդդիմությունը, թե իշխանությունը
- 3 էքզիթ փոլ. Երկուսի արդյունքներով Վրաստանում հաղթում է ընդդիմությունը
- Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ
- Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում
- Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում
- Ընտրություն Վրաստանում. Դիտորդներն արձանագրել են ընտրախախտումներ, ծեծկռտուք, քվեաթերթիկների լցոնման դեպքեր
- Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան