Քաղաքական 09:56 28/10/2024 Հայաստան

Ի՞նչ ուղերձ է հղում սահմանին կանգնած զինծառայողին Սասունը. Տիգրան Աբրահամյան

«Ի՞նչ ուղերձ է հղում սահմանին կանգնած զինծառայողին այն մարդը, ով լինելով Փաշինյանի մերձավոր զինակիցն ու Երկրապահի ղեկավարը, ասում է`«ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև մենք որևէ հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվել»»,-արձագանքելով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությանը՝ նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա հիշեցնում է.

«Այն մարդը, ում հրամանատարությամբ, այսօր էլ մարտական դիրքերում հերթապահություն է կրում ԵԿՄ-ն, հայտարարում է, որ դիմադրելու, պայքարելու ձև ու իմաստ չկա, ճիշտն ադրբեջանական պայմաններով հերթական կապիտուլյացիային գնալն է:

Իշխանության մեջ այդպիսի կարգավիճակ ունեցողի կողմից նման հայտարարությունը ծանր հարված է մեր պաշտպանողականությանն ու ամենօրյա ռեժիմով ծառայող, քրտինք թափող մեր զինծառայողին:

Սա նաև պատասխանն է Անդրանիկ Քոչարյան-Գագիկ Մելքոնյան անբաժան զույգի այն հայտարարություններին, թե զենք ենք գնում, «ամրոց» կառուցում, օրուգիշեր աշխատում:

Փաստորեն, ըստ Սասունի, լրիվ անիմաստ է այդ ամենը կամ ինքնախոստովանություն է, որ այս 7 տարիների ընթացքում  անվտանգության համակարգում իշխանությունը տապալվել է և իրականում, որևէ լուրջ պաշտպանական համակարգ չի կառուցվել:

Ավելին, բանակի ալան-թալանի հետ կապված ձևակերպումներն էլ ամբողջությամբ տեղավորվում են փաշինյանական իշխանության տրամաբանության մեջ, որովհետև ըստ Միքայելյանի, 6-7 տարում և հատկապես 44-օրյա պատերազմից հետո, իշխանությունը զինված ուժերի վերականգնման և մարտունակության համապատասխան մակարդակին հասցնելուն ուղղված որևէ լուրջ քայլ չի արել:
Ի դեպ, այդ միտքն արտահայտելու պահին, կողքից ինչ-որ մեկը գոռում էր` «երկիրը ծախեցիք», ինչին ի պատասխան Սասուն Միքայելյանը հազիվ էր իրեն զսպում:

Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 27-ի բացահայտումների մասին հայտարարություններին, դրա բացահայտված չլինելու չլինելուն, ապա երբ սրա մասին խոսում է 7 տարի իշխանություն ունեցող անձը, ապա սա ուղիղ մեղադրանք է Փաշինյանին, որն նա կա´մ ստել է, երբ ասել է, որ գործը բացահայտված չէ, կա´մ չունի շահագրգռվածություն, դա բացահայտելու ուղղությամբ գործելու համար»։

Հիշեցնենք, որ Եռաբլուրում երեկ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը մասնավորապես հայտարարել էր. «Ես կողմ եմ սահմանազատմանը, քանի որ այսօր մենք ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու։ Գիտեք, ադրբեջանցիները 20 տարի զինվում էին, ժամանակակից զենք, զինամթերք էին առնում, իսկ մեր նախորդ իշխանություններն ալան-թալանով էին զբաղված»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:20
Նիկիտա Միխալկովն առանձացրել է Աննա Մելիքյանի «Աննայի զգացմունքները» ֆիլմը
Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը նշել է 2023-2024 թվականների լավագույն, իր կարծիքով, ֆիլմերը։ Միխալկովի խոսքով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
Անձրևը կրկին կաթվածահար է արել Բաքվի փողոցները
Առատ անձրևները կրկին կաթվածահար են արել Բաքվի կենտրոնական փողոցները, ինչպես նաև ծայրամասային գյուղերն ու քաղաքները։ Ադրբեջանական ԶԼՄ-ները...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այն աշխատանքը, որ ես անում եմ ու այն աշխատավարձը, որ ես ստանում եմ, իրար հետ անհամարժեք են. Վահե Հովհաննիսյան
«Պարգևավճարները կազմում են աշխատավարձի ֆոնդի 16 %-ը, բայց 2025-ին ընդհանուր ապարատի պահպանման ծախսերը 4 %-ով կրճատվել են»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
15:50
Հակոբ Բադալյան. Վրաստանի քաղաքական ղեկավարությունը շատ ավելի վաղ հասկացել է այդ իրողությունը
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, անդրադառնալով Վրաստանում ընթացող զարգացումներին, գրում է. «Ի՞նչ է Հյուսիսային Կովկասը: Վառոդի...
Աղբյուր` Panorama.am
15:34
Արթուր Միրզոյան. Թբիլիսիում բավականին լուրջ են տրամադրությունները
Այսօր շատերի ուշադրությունը սևեռված է դեպի Վրաստան։ Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ընդդիմությունը՝ երկրի գործող նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:22
Առանց քաղաքական գործընթացների՝ հնարավոր չէ արցախցիների մասսայական վերադարձը. Սահակյան
«Արցախի ինքնորոշումը բացառապես կարող է կայանալ հենց Արցախի տարածքում և որևէ այլ վայրում հնարավոր չէ այդ իրավունքի իրականացումը»։
Աղբյուր` Panorama.am
15:08
Այգեստան թաղամասում տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մահվան հանգամանքները պարզվում են. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ պարզվում են հոկտեմբերի 27-ին Երևան...
Աղբյուր` Panorama.am
15:02
Իրինա Զախարովայի փոխարեն Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում
Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Մեքսիկայում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:32
ՀՀ քաղաքացիության շնորհումը նվազել է 7.1%-ով, իսկ քաղաքացիության դադարեցումն աճել է 4.9%-ով. Արփինե Սարգսյան
«Նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 14 876 անձի, նվազումը, ըստ էության, 7.1 % է,  քաղաքացիությունը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ինչ է կատարվում Գյումրու քաղաքապետարանում
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականի դիմումը պատրաստ է. քիչ անց «Բալասանյան դաշինքը» հանրությանը կներկայացնի տեղի...
Աղբյուր` Panorama.am
14:23
Հայաստանի՝ Բաքվում կայանալիք COP29-ին չմասնակցելը որևէ արդարացում չի կարող ունենալ. Սիրանուշ Սահակյան
«Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին խիստ կարևոր է»,- «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսում ասաց Միջազգային և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավացնել Ադրբեջանին. Սիրանուշ Սահակյան
Հնարավո՞ր է Հայաստանը հրաժարվի ընդդեմ Ադրբեջանի գանգատներից
Աղբյուր` Panorama.am
13:36
Մինչև COP29-ի մեկնարկն ազատ արձակել պաշտոնապես հաստատված 23 հայ ռազմագերիներին. Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները դիմել են COP29 նստաշրջանի մասնակիցներին
Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունները կոչով դիմել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերին և COP29...
Աղբյուր` Panorama.am
13:22
Պարտք/ՀՆԱ հարաբերկացությունը 2025թ.-ին կլինի հարկաբյուջետային կանոններով սահմանված շեմային 50%-ից բարձր. Մարտին Գալստյան
«Ստեղծված աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշությունների պայմաններում առկա են ռիսկեր տնտեսական ներուժն ապահովող գործոնների...
Աղբյուր` Panorama.am
13:11
ԿԸՀ-ն սահմանել է 2025-ի ՏԻՄ ընտրությունների օրերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստում սահմանել է 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական...
Աղբյուր` Panorama.am
12:44
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան. Հնդկական զենքի գլխավոր գնորդները
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիայն գլխավորում են Հնդկաստանից զենք ձեռքբերող երկրների ցանկը։ Այս մասին գրում է The Times of India-ն՝  վկայակոչեով...
Աղբյուր` Panorama.am
12:34
Քաղաքացին ձերբակալվել է՝ կառավարության 2-րդ մասնաշենք մուտք գործելու և արտգործնախարարի հետ հանդիպում պահանջելու համար
Հոկտեմբերի 26-ին ժամը 23:07-ին, ահազանգ է ստացվել այն  մասին, որ մի քաղաքացի մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք՝ դրսևորել ագրեսիվ...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ պետությունը պարտք է վերցնում նաև պետական պարտքերը փակելու համար
 «2025 թվականին մենք պլանավորում ենք ունենալ մոտավորապես 600 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկեր, 500 մլն դոլարի եվրաբոնդի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Երևանում Հաղթանակ զբոսայգու լճակից փրկարարները դի են դուրս բերել
Հոկտեմբերի 28-ին, ժամը 09։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ զբոսայգում՝...
Աղբյուր` Panorama.am
12:19
Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակում բարձրացել է 21-րդ տեղ
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը  բարելավել է իր դիրքերը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) թարմացված վարկանիշում՝ մոտենալով...
Աղբյուր` Panorama.am
11:29
48-ամյա Ֆրանչեսկո Տոտտին հաստատել է ֆուտբոլ վերադառնալու իր ցանկությունը
«Ռոմա»-ի և Իտալիայի հավաքականի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին ռեզոնանսային հայտարարություն է արել։ sport.ru-ի հաղորդմամբ,  48-ամյա...
Աղբյուր` Panorama.am
11:20
Երկար ժամանակ Սյունիքում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Մուխուրթուրյան-Գորիս» ջրատարի պլանային...
Աղբյուր` Panorama.am
11:17
Շնորհավորում եմ մեզ բյուջետային քննարկումների մեկնարկի կապակցությամբ, պաշտպանության ծախսերն աճելեն 0.7 տոկոսային կետով.Նախարար
«Շատ ուրեխ եմ և շնորհավորում եմ մեզ բյուջետային քննարկումների մեկնարկի կապակցությամբ»,- ԱԺ-ում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Պետությունը միայն ու միայն հաց վաստակելու գործիք է. Փաշինյան
«Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունն ապահովվելու գործիք է, կամ, ժողովրդի լեզվով ասած, հաց...
Աղբյուր` Panorama.am
10:43
Փաստորեն կարելի էր և այդպե՞ս
Հայկական պոպոքի ու մեղրի փառատոնների արանքում աշխարհը զարմանալիորեն եռում է։ Տոն չեն կարողանում հնարել, թե այլ տկարություն ունեն՝  սակայն...
Աղբյուր` Panorama.am
10:41
Հոկտեմբերի 28-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել է, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 28-ին ժամը 10:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.75 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
10:35
Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
«Չպետք է թույլ տալ նաև, որ բարեկեցության մասին խոսակցությունը մարդիկ փորձեն մեկնաբանել իբրև ուտելու պրոցեսի քարոզչություն»
Աղբյուր` Panorama.am
10:32
Երկրապահի տղերքը ոնց են հանդուրժում Սասուն Միքայելյանին. Էդիկ Բաղդասարյան
«Երկրապահի տղերքը ոնց են հանդուրժում Սասուն Միքայելյանին: Նա էդ տղերքին ուղարկում է սահման, հետո Եռաբլուրում ասում՝ մենք որեւէ...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ի՞նչ ուղերձ է հղում սահմանին կանգնած զինծառայողին Սասունը. Տիգրան Աբրահամյան
«Ի՞նչ ուղերձ է հղում սահմանին կանգնած զինծառայողին այն մարդը, ով լինելով Փաշինյանի մերձավոր զինակիցն ու Երկրապահի ղեկավարը, ասում...
Աղբյուր` Panorama.am
09:46
Անի Քոչար. Ես երբեք չփորձեցի դուր գալ, չվախեցա չընդունվելուց
«Ես երբեք չփորձեցի դուր գալ, չվախեցա չընդունվելուց, համարձակվեցի լինել նա, ով եմ և աշխատել ինքս ինձ վրա, ձգտելով ավելի լավին, հենց ինձ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավացնել Ադրբեջանին. Սիրանուշ Սահակյան
14:37 28/10/2024

Միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավացնել Ադրբեջանին. Սիրանուշ Սահակյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}