Առաջիկայում հնարավոր է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում լինի ադրբեջանական կողմի հետ. ԱԱԾ տնօրեն
«Առաջիկայում հնարավոր է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում կազմակերպվի ադրբեջանական կողմի հետ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
Նա նշեց, որ առաջիկայում շատ հնարավոր է հանդիպում տեղի ունենա հանձնաժողովների կազմով, սակայն կոնկրետ որոշում չկա։
ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև հայ-իրական և հայ-թուրքական սահմանների պահպանությանը՝ նշելով, որ նախնական պայմանավորվածություն կա, որ 2025 թվականի հունվարի 1-ից «Ագարակ» սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը, իսկ հայ-իրանական ընդհանուր սահմանին ՌԴ սահմանապահների հետ համատեղ ծառայության վերաբերյալ այս պահին տեղի են քննարկումներ։ Հարցին՝ ռուս սահմանապահները դո՞ւրս գալու են, նա ասաց. «Դեռևս նման որոշում չկա»։
Հարցին՝ Հայաստանն ի վիճակի՞ է հայ-թուրքական, հայ-իրանական սահմաններին միայնակ իրականացնել ծառայություն, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Փուլային տարբերակով կարող ենք, բայց ներկայում նման որոշում չկա»:
Աբազյանի կարծիքով, սահմանազատման գործընթացի արդյունքում ադրբեջանցիները դուրս կգան ՀՀ տարածքից։
Հարցին՝ Հայաստանում այս պահին ազգային անվտանգությանը սպառնալիք գործոններ, անձինք, երևույթներ կա՞ն, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են, ԱԱԾ տնօրենն ասաց. «Բնականաբար, նմանատիպ երևույթներ, գործոններ բավականին կան, բայց հրապարակման ենթակա չեն։ Անհոգ եղեք, իրականացվում են բավականին մեծ ծավալով աշխատանքներ Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնաող բոլոր ուղղություններով»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին