Համացանց 09:46 28/10/2024 Հայաստան

Անի Քոչար. Ես երբեք չփորձեցի դուր գալ, չվախեցա չընդունվելուց

«Ես երբեք չփորձեցի դուր գալ, չվախեցա չընդունվելուց, համարձակվեցի լինել նա, ով եմ և աշխատել ինքս ինձ վրա, ձգտելով ավելի լավին, հենց ինձ համար, ո՛ չ ուրիշներին որևէ բան ապացուցելու»,-սոցիալական ցանցերի իր էջերում գրել է մոդել, գրքի հեղինակ Անի Քոչարը։

Շարունակելով միտքը՝ նա նշել է.

«Ես միշտ ազատ եմ եղել ինքնարտահայտվելու և սեփական կարծիքն ու հայացքները բարձրաձայնելու հարցում, միշտ թքած եմ ունեցել թրենդ կոչվածների վրա, չեմ վազել ո՛չ ընդունված սահմանափակ նորաձևության և ոչ էլ տվյալ ժամանակի «գեղեցիկի» կեղծ ստանդարտների հետևից: Ներդաշնակ եմ եղել իմ գույնի ու տեսակի հետ և վստահ, որ գրավում ու վերցնում են բովանդակությամբ և ոչ կաղապարով (էներգետիկան որոշիչ է):

Այժմ առավել, քան երբևէ գիտակցում եմ, թե որքան երջանիկ աղջիկ եմ եղել և այժմ էլ՝ կին, որ թույլ եմ տվել ինձ ավելին... ավելին, քան հասարակությունը: Թույլ եմ տվել ինձ լինել անհատականություն... նման չլինել որևէ մեկին... թույլ եմ տվել լինել «Ես», ունենալ ես»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}