Հասարակություն 14:32 28/10/2024 Հայաստան

ՀՀ քաղաքացիության շնորհումը նվազել է 7.1%-ով, իսկ քաղաքացիության դադարեցումն աճել է 4.9%-ով. Արփինե Սարգսյան

«Նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 14 876 անձի, նվազումը, ըստ էության, 7.1 % է,  քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ 2 859 գործ է եղել, որի աճը 4.9% է»,-ԱԺ-ում հայտնեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների հաշվառմանը ՝ թոխնախարարն ասաց, որ 113 635 անձ ստացել է ժամանակավոր  պաշտպանության վկայական, հիմնական հաշվառվելե է 99 091 անձ, իսկ քաղաքացիության համար դիմել է 5.600 անձ, որոնցից 3611-ին շնորհվել  է քաղաքացիություն։

Արփինե Սարգսյանը նաև  տեղեկացրեց, որ 2024 թվականի 9 ամիսներին 120844 տրանսպորտային միջոց է գրանցվել, որի  31 150-ը՝ առաջին անգամ։

Նա հայտնեց, որ 4.8 %-ով, կամ 1413 դեպքով նվազել է  հանցագործությունների թիվը, իսկ ընդհանուր հանցագործությունները կազմել են 28 269 դեպքով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}