Ինչ է կատարվում Գյումրու քաղաքապետարանում
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականի դիմումը պատրաստ է. քիչ անց «Բալասանյան դաշինքը» հանրությանը կներկայացնի տեղի իշխանությունից հրաժարվելու մասին իր պաշտոնական հայտարարությունը։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը՝ վկայակոչելով քաղաքապետի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանի խոսքը։
Աղբյուրը հիշեցնում է, որ բալասանյանականների հրաժարականը կապված է «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողատարածքները ապօրինի օտարելու ու սեփականաշնորհելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանականում Գյումրու նախկին քաղաքապետի ընտանիքի անդամների ու մտերիմների կալանավորումների հետ։
«Հրապարակ»-ը գրում է, որ հրաժարականի հրապարակումն ուշանում է, քանի որ համայնքապետարանում լարված մթնոլորտ է։
«Բանն այն է, որ ըստ սցենարի՝ նրա հրաժարականին հաջորդելու է Բալասանյան դաշինքի ավագանու անդամների մանդատները վայր դնելու գործընթացը ։ Ինչպես մեր աղբյուրն է վստահեցնում, Բալասանյան դաշինքի ներսում խռովություն է հասունացել, ավագանու մի շարք անդամներ այս պահին ըմբոստացել են եւ հրաժարվում են կատարել քաղաքապետի պահանջը՝ ասելով, որ մանդատները վայր չեն դնելու։ Ավագանու անդամները պահանջում են, որ ԱՄՆ -ում գտնվող Սամվել Բալասանյանն անձամբ գա եւ բացատրություն տա կատարվածին, թե ինչու խաբեց եւ «փուռը» տվեց քաղաքապետին ու իրենց։
Ուշագրավ է, որ եթե «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամները վայր չդնեն մանդատները, ստեղծվում է չափազանց բարդ իրավիճակ ․ «Բալասանյան դաշինքը» կշարունակի գործել ։Իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պահանջն է, որ «Բալասանյան դաշինքը» ասպարեզից հեռանա, հրավիրվեն նոր ընտրություններ եւ քաղաքի կառավարումը մեկնընդմիշտ անցնի ՔՊ-ին»,-նշում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- «Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
- Գյումրու քաղաքապետ Սամսոնյանի հետ հեռանում են համայնքապետարանի աշխատողները. Hraparak.am
- «Հրապարակ». Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրին զիջել ՔՊ-ին
- Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան