Իրինա Զախարովայի փոխարեն Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում
Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Մեքսիկայում։ Այս մասին հայտնում է Miss Universe Armenia-ը։
32-ամյա հայ մոդելը, որն ապրում է Մոսկվայում, դարձել է երրորդ վիցե-միսսը «Հայաստանի միսս Տիեզերք 2024» մրցույթում։ Նա 32 տարեկան է, ազգությամբ հայ է։
«Ես հպարտ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել ներկայացնելու Հայաստանը Miss Universe համաշխարհային մրցույթում»,- գրել է Էմման։
Էմմա Ավանեսյանը փոխարինել է «Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովան, որ չի կարող երկիրը ներկայացնել քաղաքացիության հետ կապված խնդիրների պատճառով։
«Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչները հայտարարություն էին տարածել, ըստ որի «Միսս Տիեզերք Հայաստան» մրցույթում ընտրված զգությամբ ռուս Իրինա Զախարովայի չի կարող մասնակցել նոյեմբերի 16-ին Մեքսիկայում անցկացվելիք «Միսս Տիեզերք 2024»-ին։ Ըստ մրցույթի կանոնների, տիտղոսակիրը պետք է ունենա այն երկրի վավերական անձնագիրը, որը նա ներկայացնում է։
«Մենք կոչ ենք անում հայաստանյան մեր գործընկերներին օպերատիվ կերպով ընտրել նոր տիտղոսակրի՝ հաշվի առնելով, որ եզրափակիչ մրցույթի անցկացմանը մնացել է մեկ ամիսց էլ քիչ ժամանակ»,- նշված էր «Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչները հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչները կոչ են արել Հայաստանին նոր մասնակից ընտրել
- «Փաստ». «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան