Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը
Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ թուրքական կողմը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը:
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում օրենքի կիրառման և Նեթանյահուի կառավարությանը կանգնեցնելու համար հնարավորինս շուտ գործի անցնել .․․ Մերձավոր Արևելքում խաղաղության վերահաստատման համար պարտադիր է տարածաշրջանի երկրների և արտատարածաշրջանային դերակատարների կողմից խելամիտ և ողջախոհ դիրքորոշման որդեգրումը»,-նշվել է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան