Փաստորեն կարելի էր և այդպե՞ս
Հայկական պոպոքի ու մեղրի փառատոնների արանքում աշխարհը զարմանալիորեն եռում է։ Տոն չեն կարողանում հնարել, թե այլ տկարություն ունեն՝ սակայն փաստ է, որ զբաղված են իրենց դիմագիծը համաշխարհային քաղաքական ու ռազմական շուկաներում ուղղելով։
Անցած շաբաթ Իսրայելը Իրանին հայտնեց, որ հրթիռային հարվածներ է հասցնելու ու այդպես էլ արեց։ Զարմանալին ոչ «այդպես էլ արեց»-ն է, ոչ էլ նախապես ասելը։ Այլ, որ Ցախալը զգուշացրեց Իրանին, որ վերջինս պատասխան հարվածներ չպիտի անի։ Ու մասնագետների կարծիքով՝ Իրանի հրթիռակոծումը արվեց, որ Իսրայել-Իրան հակամարտությունը չխորանա։
Փաստորեն կարելի էր և այդպե՞ս։
Դե այս Պատերազմից առաջ հրթիռակոծեինք ադրբեջանական ռազմական կետերը, զգուշացնեինք, որ հանկարծ չելնենք-չիմանանք, որ պատասխան հարված է ուզում հասցնել, Պատերազմ էլ չէր լինի, Արցախի Հանրապետությունն էլ անկախ կմնար։ Չէ, չէր լինի, արծրուն հովհաննիսյանը չէր թողնի. Իբր մի օդանավակայան էինք ռմբակոծել իր ասելով, այն էլ պարզվեց, որ թատերականացված ներկայացում էր հայկական հանդիսատեսի համար, ոչ մի բան էլ չէինք ռմբակոծել։ Նույնիսկ Իսկանդերների՝ նիկոլի ասած 10 տոկոսի ուժով։
Վրաստանում ընտրություններ էին, ավարտվեցին։ Եվրոպան... կներեք՝ վրացական ընդդիմությունը պարտվեց։ Չխորանալով ազգային ուժերի, իշխանության հաղթանակի, վրացական նախագահ-կառավարություն՝ Հայաստանում նախադեպը չունեցած ոչ միասածի լինելու մասին, ասեմ, որ ընդդիմությունը հայտարարեց, որ չի ընդունում ընտրության արդյունքները։
Փաստորեն կարելի էր և այդպե՞ս։
Ոչ թե մտնել ԱԺ, լիգիտիմացնելով փաշինյանյան ընտրությունների արդյունքները, նախապես իմանալ, որ խորհրդարանական ընդդիմությունն իր քանակով երբեք ոչ մի բան չի որոշելու ոչ ԱԺ-ում, ոչ էլ ուրեմն երկրում։ Ու այդպես անց կացնել մսխած տարիներ՝ ժամանակ առ ժամանակ լեզվակռիվ ցույց տալով մերոնց պես։
Ինչու՞ չարեցին, փաստորեն այլ հնարավորություններ էլ կային, հա՞։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Զուրաբիշվիլի. Չենք ճանաչում այս ընտրությունները, վաղը ժամը 19:00-ին հրավիրում եմ Ռուսթավելի
- Վրաստանի ընդդիմությունը հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները
- Վրաստանի ԿԸՀ. Խորհրդարան կանցնի 5 ուժ
- Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածից հետո հայտարարում է պաշտպանության իրավունքի մասին
- Իսրայելը նախապես զգուշացրել է Իրանին hարձակման մասին. ԶԼՄ-ներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան