Պարտք/ՀՆԱ հարաբերկացությունը 2025թ.-ին կլինի հարկաբյուջետային կանոններով սահմանված շեմային 50%-ից բարձր. Մարտին Գալստյան
«Ստեղծված աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշությունների պայմաններում առկա են ռիսկեր տնտեսական ներուժն ապահովող գործոնների կայունության և տնտեսական հեռանկարի հնարավոր սցենարի տեսանկյունից»,-ներկայացնելով 2025 թվականի պետական բյուջեի վերաբերյալ ԿԲ-ի կարծիքը՝ խորհրդարանում հայտարարեց Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով տնտեսական աճի ռիսկերի և անորոշությունների մեծ լինելը, կարևոր է պահուստային ֆոնդի ձևավորումը և դրա օգտագործման խիստ սահմանափակումը՝ ուղղված բացառապես մակրոտնտեսական ռիսկերից բխող լրացուցիչ ֆինանսական պահանջների ծածկմանը։
«Կապիտալ ծախսերի աճը նախորդ տարիների համեմատ կլինի զգալիորեն դանդաղ՝ ընդամենը ՀՆԱ-ում 0.3 տոկոսային կետ, փոխարենն առաջանցիկ աճ է ապահովում ընթացիկ ծախսերը 0.8 տոկոսային կետ»,- հայտնեն Գալստյանը և հավելեց. «ՀՆԱ-ում հարկերի նախանշված աճի և ծախսերի զգալի ավելացման արդյունքում բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության գծով ծրագրավորվել է էական աճ՝ մինչև բյուջեի 5.5 % մակարդակը, ինչի արդյունքում հարկաբյուջետային քաղաքականությունն ամբողջական պահանջարկի վրա կունենա չեզոքից մի փոքր ավելի ընդլայնող ազդեցություն»։
ԿԲ նախագահի խոսքով՝ պետք է թիրախավորել ընթացիկ ծախսերի նվազեցումը և կապիտալ ծախսերն էականորեն մեծացումը։
«Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ կաճի ավելի մեծ չափով՝ 3.2 տոկոսային կետով և կկազմի 53%՝ ձևավորվելով հարկաբյուջետային կանոններով սահմանված շեմային 50%-ից բարձր»,- հայտնեց Մարտին Գալստյանը և նշեց, որ մինչև տարվա վերջ պարտք/ՀՆԱ-ն կայուն կմնա 54.6 %-ի մակարդակում։
Հարակից հրապարակումներ`
- Ֆինանսների նախարարը հայտնեց, որ պետությունը պարտք է վերցնում նաև պետական պարտքերը փակելու համար
- Պետությունը միայն ու միայն հաց վաստակելու գործիք է. Փաշինյան
- Մինչև տարեվերջ ՀՆԱ/պարտք հարաբերակցությունը հասնելու է 50/50 %-ի.Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան