Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
«Հայաստանի պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է, նաև Հայաստանի պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է»,-Ազգային ժողոում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, երկրում չկա գեթ մեկ մարդ, չկա մի ընտանիք, որի կարիքների բավարարման համար ՀՀ պետական բյուջեից ծախս չի արվում. «Չկա տենց ընտանիք, անհատ մարդ, որի համար հասցեական պետական բյուջից ծախս չի արվում»։
Օրինակի համար Փաշինյանը նշեց. «500 հազարից ավելի թոշակառուներ թոշակներ են ստանում պետական բյուջեից, ուսուցիչները, զինվորականները աշխատավարձ են ստանում պետական բյուջեից, դպրոցները կառուցվում ու սպասարկվում են պետական բյուջեից, ճանապարհները կառուցվում և սպասարկվում են պետական բյուջեից, հարյուր հազարավոր քաղաքացիներ պետական պատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ են ստանում, որոնք վճարվում են բյուջեից, անապահով ընտանիքները նպաստներ են ստանում պետական բյուջեից»։
«Վերջին շրջանում շատ ենք խոսում բարեկեցության մասին, բայց շատ կարևոր է ընդգծել, թույլ չտալ նաև, որ բարեկեցության մասին խոսակցությունը մարդիկ փորձեն մեկնաբանել իբրև ուտելու պրոցեսի քարոզչություն։ Դա շատ կարևոր բան է»,- ասաց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան