Քաղաքական 13:41 28/10/2024 Հայաստան

Միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավացնել Ադրբեջանին. Սիրանուշ Սահակյան

«Այս պահին երեք հարթակ է օգտագործվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև վեճերի լուծման համար»,- «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով, թե ինչ ընթացող իրավական վեճեր կան և ինչպիսի հարթակներ են օգտագործվում։ 

Նրա ներկայացմամբ, առաջինը ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանն է, մեկ հայց ներկայացրել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, օրեր անց համանման հայց է ներկայացվել Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստանի։

«Այստեղ մենք խնդիրների դուբլիկացիա ենք տեսնում, սակայն փաստական հանգամանքներն են բացակայում։ Ինչևէ, խնդիրը շատ նույնաբովանադակ է»,- նշեց Ս. Սահակյանը։

Նա հայտնեց, որ սրանից զատ  միջպետական գանգատներով ծանրաբեռնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որտեղ ընթանում են 7 միջպետական գործեր, դրան զուգահեռ հարյուրավոր անհատական գանգատներ են ներկայացված, որոնք առնչվում են խոշտանգումներին, կյանքի իրավունքի խախտումներին, կամայական ազատազրկումներին, սեփականության, ինքնության պաշտպանությանը և այլն։

«Մեր կազմակերպության կողմից ներկայացված է 400 անձին առնչվող գանգատներ»,- ասաց Ս. Սահակյանը։

Կոնկերտացնելով հենց միջպետական գանգատները՝ նա նշեց, որ Հայաստանը ՄԻԵԴ  ներկայացրել է 4 գանգատ Ադրբեջանի դեմ, 1 գանգատ Թուրքիայի դեմ, 2 գանգատ Ադրբեջանը Հայաստանի դեմ է ներկայացրե։ 

«Այս ատյանն ունի ավելի սահմանափակ դեր, հիմնականում անդրադառնում է  կոնվենցիոնալ իրավունքների խախատումներին և դրանց պաշտպանությանը»,- ասաց Ս. Սահակյանը։

Երրորդ ատյանն արբիտրաժային միջազգային դատարանն է։

«Այս դատարանում ունենք բացառապես ադրբեջանական հայցեր ընդդեմ Հայաստանի, որոնք նախաձեռնվել են 2023 թվականին։ Դրանց հիմքում դրված են կոնվենցիաներ, մասնավորապես Էներգետիկ խարտիայի պայմանագիրը և Բեռնի կոնվենցիան, որն առնչվում է բնապահպանական հարցերին։ Հիմնական խնդիրը վերաբերում է վնասի փոխհատուցմանը»,- ասաց Ս. Սահակյանը։ 

Ինչ վերաբերում է հայցերից հրաժարվելու և հնարավոր համարո՞ւմ է, որ Հայաստանը կհրաժարվի ընդդեմ Ադրբեջանի հայցերից, նա նշեց. «Հրաժարվելը նշանակում է, որ Հայաստանը չի կարող այլևս իրավական հարթակներում հասնել խնդիրների արձանագրման, դրանց միջոցով չի կարող հավելյալ քաղաքական աշխատանք կատարել։ Հարցերի կարգավորման տարբեր եղանակներ կան։ Հիմնականը քաղաքականն է, թեև միջազգային իրավունքի արգելքներին, դեռևս կիրառություն ունի հարցերի լուծման  ռազմական ճանապարհը, ինչին ականատես եղանք 2020 և 2023 թվականներին։ Բայց քաղաքակիրթ աշխարհն ընդունում և դեռևս կենսունակություն է  տալիս խնդիրների լուծման իրավական հարթակին։  Մենք պարտվել ենք քաղաքական ու ռազմական հարթակում,  և մեր իրավունքների վերականգնման միակ բացառիկ միջոցը մնացել է իրավականը, դրանից հրաժարվելը նշանակում է, որ մենք այլևս ունակ չենք հասնել երկրին առնչվող խնդիրերի լուծմանը նաև այս իրավական ճանապարհի գործադրմամբ։

Հայցերից հրաժարվելու հավականություն տեսնում է, որը կարող է լինել ճնշումների ներքո։ Կարծում եմ՝ այս պահին հարթակը, որտեղ մենք կարողացել ենք վնասել Ադբեջանի շահերը, հենց իրավական հարթակն է։ Այս փուլում ունենք միջանկյալ ակտեր, որոնք արձանագրում են խախտումներ, պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին, որոնք Ադրբեջանը չի կատարում, բայց դրան հաջորդում են քաղաքական արձագանքները։ Պատկերավոր ասած՝ միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավացնել Ադրբեջանին։ Քաղաքական հարթակներում արդարության տարրը բացակայում է, նպատակահարմարությունից ելնելով կարող են ցանկացած տիպի որոշումներ կայացնել։

Քանի որ Ադրբեջանն ավելի ճիշտ է  դիրքավորված քաղաքական հարթակներում,  վերջինս փորձում է հասնել հարցի քաղաքական լուծմանը՝ անտեսելով իրավական ուղենիշները։ Սա է պատճառը, որ նրանք ճնշում են հայկական կողմին հրաժարվել իրավական պահանջատիրությունից, ապավինել բացառապես քաղաքական ճանապարհով ձեռք բերած պայմանավորվածությունններին, որոնք չեն կարող թույլ պետությունների պարագայում արտացոլել վերջիններիս պետական և ազգային շահերը։

Ուստի չեմ բացառում նման հավանականությունը, բայց, կարծում եմ, դա կլինի ոչ թե ազատ կամարտահատության ներքո ընդունված որոշում, այլ արտաքին ճնշումների ներքո հայկական կողմին պարտադրված որոշում»։

Ասուլիսին ներկա միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանն ասաց, որ եթե Հայաստանը հրաժարվի հայցերից, Ադրբեջանի ռասիստական, ատելության քաղաքականությունը կշարունակի՝ վտանգի մեջ դնելով Հայաստանը։ 

«Իրավական ճանապարհները քաղաքական արյունք կարող են բերել։ Այսինքն, եթե Հայաստանը կարողանա ներգրավել այլ պետություններ, որոնք մտնենք այդ գործընթացում, ավելի ուժեղ դիրք կունենա  Ադրբեջանի հետ բանակցություններում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութերում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}