Առանց քաղաքական գործընթացների՝ հնարավոր չէ արցախցիների մասսայական վերադարձը. Սահակյան
«Վերադարձի իրավունքն ունի իրավական կողմ, դատական մարմինները հենց քննարկում են վերադարձի իրավունքը, նրանց վճիռները կարող են վերաբերել վերադարձի իրավունքին»,- «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ պատասխանելով արցախցիների վերադարձի իրավունքի մասին հարցին։
Նա նշեց, որ առանց քաղաքական գործընթացների, առանց մեխանիզմների ստեղծման, հնարավոր չէ մասսայական կերպով մարդկանց հայրենադարձումն իրենց բնակավայր։
«Այստեղ ես կարևորում եմ քաղաքական բանաձևերի նշանակությունը, դրանք ճնշում են պետությանը, որպեսզի երկխոսության միջոցով, միջազգային գործընկերների հետ համատեղ մշակվի այն մեխանիզմը, որը կապահովի անվտանգ, արժանապատիվ, կայուն վերադարձ դեպի բնակավայր»,- ասաց Ս.Սահակյանը։
Նա նշեց, որ վերադարձի իրավունքի իրացումն անհատական մակարդակով նպաստելու է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու առանց վերադարձի չի կարող լինել ինքնորոշում. «Արցախի ինքնորոշումը բացառապես կարող է կայանալ հենց Արցախի տարածքում և որևէ այլ վայրում հնարավոր չէ այդ իրավունքի իրականացումը։
Այս պահին վերադարձի իրավունքն այն նախապայմանն է, առանց որի չենք կարող հասնել ազգերի ինքնորոշման իրավունքի կայացմանը։
Այստեղ մենք հետընթաց ունենք։ Փաստացի կայացած պետականությունը, որն ընդամենը գտնվում էր միջազգային ճանաչման գործընթացում, ներկայումս զրկվել է երկու կարևոր ատրիբուտից՝ տարածքից և տվյալ տարածքում ապրող բնակչությունից։ Մենք պետք հետ վերադառնանք զրոյական կետի, վերաբնակեցնենք այդ տարածքն արցախցիներով, որպեսզի կրկին մեկնարկենք ինքնորոշման իրավունքի իրացումը»։
Հարակից հրապարակումներ`
- Լեռնային Ղարաբաղ վերադարձի հնարավորություն եղել է և կա. Զախարովա
- Արցախի ժողովուրդն ունի վերադարձի անվիճելի իրավունք, որն անհրաժեշտ է ՀՀ և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար
- Արցախի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ վերադարձի հնարավորություն ունենան. Բագրատ Սրբազան
- Վերադարձի իրավունքը, առանց ինքնորոշման իրավունքի հետ փոխկապակցման, ուղղակի անհնար է. Գեղամ Ստեփանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան