1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել 79 ՏՏ ընկերությունները պետբյուջեի համար ապահովել են 64 մլրդ դրամ. Modex
Modex վերլուծական կենտրոնից հայտնում են.
«ՏՏ խոշոր հարկատուները, հունվար-սեպտեմբեր 2023/24
2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 79 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 64 մլրդ դրամի եկամուտ` 1․4 մլրդ դրամով ավելի քիչ, քան 2023թ-ի նույն ժամանակահատվածում,
1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2024թ-ի առաջին երեք եռամսյակներում ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4․1%-ը,
79 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 10.7 մլրդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Synopsys Armenia ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 12%-ը (1․3 մլրդ դրամ),
ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից իննի դեպքում վճարած հարկերը նվազել են․ անկումը խոշոր է հատկապես Veeam Armenia, DataArt, VMware և EPAM ընկերությունների դեպքում, ընդ որում՝ պայմանավորված եկամտային հարկի, մասամբ նաև շահութահարկի նվազմամբ։
Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն»։
Հարակից հրապարակումներ`
- ՏՏ ոլորտի համար գործադիրը նախատեսում է շրջանառության հարկը 5 %-ից հասցնել 2 %-ի. Մխիթար Հայրապետյան
- ՀՀ քաղաքացիների գրանցած ՏՏ կազմակերպությունները 6 ամսում կրճատվել են մոտ 4.4 անգամ. Աղասի Թավադյան
- 79 ՏՏ ընկերություն ՀՀ պետբյուջե այս կիսամյակում վճարել է 123 մլն դրամով պակաս հարկ. Հայկազ Ֆանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին