Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել զինվորականի մասնակցությամբ վթարի մասին
ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել զինծառայողի մասնակցությամբ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին։
Ըստ պաշտոնական տեղեկատվության, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 27-ին, ժամը 15:49-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ. Հ.) և «Opel» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ն, ուղևորներ Վ. Մ.-ն (ծնված 2004 թ.), Մ. Մ.-ն (ծնված 2009 թ.) և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Հ.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ քննությամբ պետք է զբաղվի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժինը, քանի որ վարորդներից մեկը զինվորական է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան