«Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի» տնօրենը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Հոկտեմբերի 27-ին, ժամը 21:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Թադևոսյանն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 58 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Նելի Խաբայանին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին օգնել է վիրավորներին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։ Դեպքի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վարորդը Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենն է։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան