Յիհլավայի միջազգային փառատոնին «1489» ֆիլմի ցուցադրությունից առաջ հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը
Հոկտեմբերի 27-ին առավոտյան ժամը 10;00-ին չեխական Յիհլավայի միջազգային 28-րդ կինոփառատոնի հաղթանակած ֆիլմերի «Համաստեղություններ» բաժնում ցուցադրվել է բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը։
orer.eu կայքը գրում է, որ չնայած առավոտյան ժամին, 400 տեղանոց դահլիճը գրեթե լիովին զբաղեցրել էին ոչ միայն չեխ և հայ, այլև օտար կինոսիրողները։ Ֆիլիմի ցուցադրությունից առաջ փառատոնի ծրագրերի պատասխանատու Վիկտոր Լիցեկը ընթերցել է ֆիլմի ռեժիսորի ուղարկած հատուկ ուղերձը, որով Շողակաթը խնդրել էր նաև մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը։ Դահլիճը հոտնկայս հարգել է զոհերի հեղինակն, ինչին հետևել է ֆիլմի ցուցադրությունը։
Մեկ շաբաթ առաջ «1489»ը Լոս Անջելեսի հայտնի DOC LA կինոփառատոնում արժանացել է «Լավագույն վավերագրություն» մրցանակին։
Արցախյան 44-օրյա պատերազմին Շողակաթ Վարդանյանը ծնողների հետ անհայտ կորած եղբորն է փնտրել՝ Սողոմոնին: Ամբողջ ընթացքը նկարել է, 3 տարվա նկարահանումները տեղ են գտել ֆիլմում:
Պատերազմի յոթերորդ օրը նրա եղբայրը՝ 21-ամյա ուսանող և երաժիշտ Սողոմոն Վարդանյանը, որն արդեն մոտ էր զինվորական ծառայության ավարտին, անհետանում է։ Շողակաթը որոշում է արձանագրել իր և ծնողների որոնումներն ու ապրումները՝ գործի դնելով հեռախոսի տեսախցիկը։ Վեց ամիս անց ոսկորները հայտնաբերվում են, բայց ԴՆԹ հետազոտությունը դեռ պետք է ցույց տար՝ արդյոք դրանք Սողոմոնինն են։ ԴՆԹ-ի նույնականացման արդյունքին պետք էր սպասել մեկուկես տարի։
«1489». ռազմական գործողության մեջ անհայտ կորած անհատի մարմնի անանուն թիվն է։ Դա այն համարն էր, որը տրվել էր Սողոմոն Վարդանյանին։
Հարակից հրապարակումներ`
- Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը կցուցադրվի Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ կինոփառատոնում՝ չեխական Յիհլավայում
- «1489» -ը Թայվանի շատ հայտնի փառատոնի բացման ֆիլմն էր. Նաև կինոթատրոնի լույսերն են անջատել
- Էդիկ Բաղդասարյան. Առայժմ կարողացել ենք պարզել, որ Ակադեմիայի 30 անդամից երկու հոգի է քվեարկել Շողակաթի օգտին
- Հայաստանի կինոակադեմիան պետք է վերանայի պատերազմnւմ զոհված Սողոմոնի մասին «1489» ֆիլմը «Օսկարին» չներկայացնելու որոշումը. «Ակն ընդ ական»
- Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Տրիեստի միջազգային փառատոնում ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»
- Շողակաթ Վարդանյանի «1489»-ը՝ «Սինեեվրոպայի» լավագույն 25 ֆիլմերի ցանկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան