Լրահոս

Որոնմանը համապատասխանող լուրեր չկան

ՀԱՄԱՑԱՆՑ

09:46 Հայաստան
Անի Քոչար. Ես երբեք չփորձեցի դուր գալ, չվախեցա չընդունվելուց

«Ես երբեք չփորձեցի դուր գալ, չվախեցա չընդունվելուց, համարձակվեցի լինել նա, ով եմ և աշխատել ինքս ինձ վրա, ձգտելով ավելի լավին, հենց ինձ համար, ո՛ չ ուրիշներին որևէ բան ապացուցելու»,-սոցիալական ցանցերի իր էջերում գրել է մոդել, գրքի հեղինակ Անի Քոչարը։

Շարունակելով միտքը՝ նա նշել է.

«Ես միշտ ազատ եմ եղել ինքնարտահայտվելու և սեփական կարծիքն ու հայացքները բարձրաձայնելու հարցում, միշտ թքած եմ ունեցել թրենդ կոչվածների վրա, չեմ վազել ո՛չ ընդունված սահմանափակ նորաձևության և ոչ էլ տվյալ ժամանակի «գեղեցիկի» կեղծ ստանդարտների հետևից: Ներդաշնակ եմ եղել իմ գույնի ու տեսակի հետ և վստահ, որ գրավում ու վերցնում են բովանդակությամբ և ոչ կաղապարով (էներգետիկան որոշիչ է):

Այժմ առավել, քան երբևէ գիտակցում եմ, թե որքան երջանիկ աղջիկ եմ եղել և այժմ էլ՝ կին, որ թույլ եմ տվել ինձ ավելին... ավելին, քան հասարակությունը: Թույլ եմ տվել ինձ լինել անհատականություն... նման չլինել որևէ մեկին... թույլ եմ տվել լինել «Ես», ունենալ ես»։

16:58 Հայաստան
Մահացածը երգչուհու քույրն է

Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ Տեղեկությունը հաստատել է երգչուհու պրոդյուսերը։

Էլեն Իսրայելյանը ևս երգի բնահավառում էր։ Այսօր ավելի վաղ լուր էր տարածվել, թե «հոկտեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում»։

09:10
Անդրեն տեսանյութ է հրապարակել աշխարհահռչակ պրոդյուսերի հետ

Երգիչ Անդրեն կարճ տեսանյութ է  հրապարակել բրիտանացի հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Սայմոն Քաուելի հետ։

«Հանդիպումներ 10 տարի առաջ և հիմա աշխարհահռչակ պրոդյուսեր  Simon Cowell -ի հետ: Ես զարմացած էի, երբ 10 տարի անց հանդիպեցինք  AGT 2024-ին, և նա ինձ հիշեց:
Նա իրական կյանքում շատ համեստ ու բարի մարդ է»,-նշել է նա։

11:48 Հայաստան
Նրանց հետ հանդիպումից հետո նորից դառնում եմ ամբողջ. Նազենի Հովհաննիսյան

«Օվկիանը, Արևն ու կիսատված՝ ես..., որ նրանց հետ հանդիպումից հետո նորից դառնում եմ ամբողջ, հիշում եմ, որ ապրում եմ ու, որ կյանքն ամենասիրուն բանն է՝ մեզ տրված..»,-ինսթագրամի իր էջում հրապարակած լուսանկարներին կից գրել է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։

Հետգրությամբ նա ավելացրել է.« Հ.Գ. իմ կյանքի հավերժական Սերը... ջրերում է»։



09:57 Հայաստան
Իվետա Մուկուչյանը հայտնել է երկար սպասված վերամիավորման մասին

Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը հայտնել է վերամիավորման մասին.

«Երկար սպասված վերամիավորումը. 8 տարի անց իմ և Արամ MP3-ի «Դաշտերով» դուետը կրկին բեմում է»,-գրել է նա ու կարճ տեսանյութ հրապարակել։

 

11:08 Հայաստան
Անահիտ Սիմոնյան. Կյանքդ փոխելու որոշումը նման է նոր գիրք բացելուն

«Երբեմն կյանքը ձեզ ընտրության առաջ է կանգնեցնում՝ մնա՞լ կոնֆորտ գոտում, թե՞ ռիսկի գնալ ու ամեն բան սկսել զրոյից։ Դա կարող է վախեցնող լինել, բայց միաժամանակ հնարավորություններով ու հույսով լի։ Կյանքդ փոխելու որոշումը նման է նոր գիրք բացելուն, որի հեղինակն ինքդ ես»,-ինսթագրամի իր էջում գրել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը, որ վերջերս որդու հետ բնակություն հաստատեց ԱՄՆ-ում։

Նա նշել է՝ դու կարող ես ստեղծել քո նոր տարբերակը, իրականություն դարձնել քո երազանքներն ու ցանկությունները, ուսումնասիրել նոր հորիզոններ ու հանդիպել մարդկանց, որոնք կոգեշնչեն քեզ։

«Թույլ մի տվեք, որ անհայտի նկատմամբ վախը կանգնեցնի ձեզ: Ամեն քայլ դեպի նոր հնարավորություններ նոր բան սովորելու, ձեր ուժեղ կողմերը բացահայտելու և ինքնավստահություն զարգացնելու հնարավորություն է։ Եվ նույնիսկ եթե ճանապարհին կան խոչընդոտներ, հիշեք, որ յուրաքանչյուր դժվարություն դաս է, որը ձեզ ավելի ուժեղ է դարձնում»,-նշել է նա։

09:45 Հայաստան
Ընկերների անակնկալը Կարեն-Սևակի՝ Սևակի ծննդյան տարեդարձի առթիվ

KarenSevak Production ի համահիմնադիր Սևակ Մելքոնյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Ընկերները երաժիշտի համար անակնկալ են պատրաստել։

Ուղիղ կեսգիշերին տորթով, մոմերով, Happy birthday երգելով ու նվերով նրանք ներս են մտել Սևալի ստուդիա։

«Ամենակարևորը տաղանդդ անսպառ»,-մաղթել է ընկերներից մեկը։
 

15:50 Հայաստան
Անի Քոչար. Նախանձը, չկամենալն ու չաջակցելը պետք է արմատախիլ արվի

Լրագրող, մոդել Անի Քոչարը, որ առողջական լուրջխնդիրների հետևանքով վերջերս լուրջ վիրահատության է ենթարկվել, գրում է.

«Մենք այնքան հազվադեպ ենք նկատում մեր կողքին ապրող ու արարող մարդկանց ու գնահատում նրանց. մեծարում և ըստ արժանվույն պարգևատրում, թեկուզ գովաբանությամբ կամ հաճոյախոսությամբ:

Բայց այս հողը պահվում է հենց այն մարդկանցով, ովքեր ապրում ու արարում են այստեղ: Ամեն մեկն իր ռեսուրսով ու իր հնարավորության սահմանում կարող է աջակցել կողքինին: Մեկս մեկով կանք և միայն մեկս մեկին թիկունք ու սատար լինելով կարող ենք էլ ավելի հզորանալ ու ամրանալ; Նախանձը, չկամենալն ու չաջակցելը պետք է արմատախիլ արվի, փոքր ազգերն իրավունք չունեն նման թուլությունների տրվելու: Պետք է տրվել միայն դրականի քարոզին ու լավ օրինակի քաջալերմանը:

Դու ի՞նչ կարծիքի ես:

Հ.Գ. ես շատ հաճախ իմ հարթակներում ներկայացնում և անդրադառնում եմ մեր Հայրենիքում ապրող, արարող ու մաքառող մարդուն, անհատին, իր գործը և դա ոչ թե գովազդ է, այլ անկեղծ ցանկություն, որ նրանց ճանաչեն, օգտվեն նրանց ստեղծածից, արարածից, քանզի մեկս մեկով ենք բարձրանում»։

13:09 Հայաստան
Պատերազմի օրերին ապատեղեկատվություն տարածողը, կնոջ դերերում հանդես եկողը և այլք. Աննա Հակոբյանի հանդիպման մասնակիցները

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հանդիպման է հրավիրել «հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք  ձևավորող և տարածող  անձանց հետ»։

Քննարկել են կրթությունը հանրային- հասարակական կյանքի թիվ մեկ տրենդ դարձնելու  հարցը։

Տեսանյութում երևացող անձինք մեղմ ասած հարցեր են առաջացրել սոցցանցերի օգտատերերի մոտ։

Նրանցից մեկը՝ Սուրեն Ներսիսյանը ֆիքսել է հանդիպման մասնակից կանանցից մեկին, որը 2020թ. պատերազմի օրերին ֆեյսբուքյան իր եթերում հայտարարել է, որ Ռոբերտ Քոչայանը սպանել է Արայիկ Հարությունյանին։

Ներսիսյանը մասնավորապես գրել է. «Զոհասեղանին դրված էին մեր Տղաների  կյանքերը:

p.s Եվս մեկ ապացույց թե ով էր « մեսեջները » ուղարկում և ով էր ղեկավարում ՍՏԻ և ԿԵՂԾԻՔԻ ԿԵՆՏՐՈՆԸ: p.s հաղորդագրություն հանցագործության մասին...»։


«Ուրեմն մեկը Ռոման Բաղդասարյանն ա, որը մեծամասամբ հայտնի ա կանացի շորերով գռեհիկ նկարներով, հայերենի տոտալ չիմացությամբ, պրիմիտիվ պրոպագանդիստական գործունեությամբ: Ուզում եմ տեսնել էն մարդուն, ում համար Ռոմանը կարծիք թելադրող ա էլի։
Ու էդ ամեն ինչը թղթին ա տալիս Perfect TV-ի ռոլիկների Ստելլան ասենք... »,-գրել է Վազգեն Սաղաթելյանը։



«Հայհոյախոս  և տգետ, խուժանի բառապաշարով, տասովչիկ բլոգերներով  և  երկիրը կործանողներով  հավաքվել են կրթությունից են խոսում, լացել կարելի է»,-գրել է մեկ այլ օգտատեր։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՔՊ-ական Վիգեն Ծատրյանը, որը շատ հաճախ իր էջում ՔՊ-ականների հետ լուսանկարներ է հրապարկում ու ծաղրական գրառումներ անում Բագրատ Սրբազանի վերաբերյալ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որի թեկնածությունը ՔՊ-ն դիտարկում է արդարադատության նախարարի պաշտոնի համար, քաղաքագետ ներկայացվող Ստյոպա Սաֆարյանը, որի փաստաբան քույրն այս իշխանության օրոք դարձավ ՍԴ դատավոր, Խաչատուր Սուքիասյանին անվան հետ կապվող «Արարատնյուզ»-ի հաղորդավար Նանե Արզումանյանը, «Եվրաքվե» նախաձեռնության անդամ Հովսեփ Խուրշուդյանը և այլն։







 

10:30 Հայաստան
Հաշված օրեր են մնում Մանկական Եվրատեսիլին, իսկ մեր մասնակցի երգը դեռ չկա ու չկա

Մանկավարժ, զբոսավար Յաշա Սոլոմոնանը, անդրադառնալով մանկական Եվրատեսիլում հայաստանցը ներկայացնող Լեո Մկրտչյանին, որը հայտնի երգիչ Մարտին Մկրտչյանի ու Հռիփսիմե Հակոբյանի որդին է, գրում է.

«Հաշված օրեր են մնում մանկական եվրատեսիլին, իսկ մեր մասնակցի երգը դեռ չկա ու չկա։

Լուրջ կասկածներ ունեմ, որ Հանրայինը չի կարողացել գտնել գեթ մի երգ, որ էդ երեխան նորմալ կարողանա երգել։

Գործնական խորհուրդ Հանրայինին։

Հաշվի առնելով, որ այս տարի ծանոթի հաշիվ ակնհայտ երգել չկարողացող մասնակից եք ընտրել`  բերեք գոնե քարը փեշերիցդ թափեք ու էս անգամ ինստրումենտալ գործ ուղարկեք, էդ էրեխեն էլ թող ուղղակի բեմի վրա թռվռա, հավեսը հանի, խայտառակ չլինենք»։

Նշենք, որ մանկական Եվրատեսիլում Լեոյի ընտրությունը քննադատությունների պատճառ դարձավ։ Նա ծնողների հետ տարիներ շարունակ բնակվում է ԱՄՆ-ում, սոցցանցերում մարդիկ հարցնում էին՝ Հայաստանում ապրող լավ ձայնով երեխա չկա՞ր։

Տեսանյութեր

Միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավացնել Ադրբեջանին. Սիրանուշ Սահակյան
14:37 28/10/2024

Միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավացնել Ադրբեջանին. Սիրանուշ Սահակյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}