Էս կազմակերպված գրոհ եք սկսել. Անդրանիկ Քոչարյանն իր պաշտոնանկության մասին իրեն հարց տվող լրագրողներին
«Տեղյակ չեմ այդ մասին, եթե հարցը բարձրացված է, ուրեմն կարելի է քննարկել»,-խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։
Նա դիմեց իր հետ քայլող լրագրողներին՝ հարցնելով, թե կազմակերպված գրոհ են սկսել իր վար։
Մինչ այդ «Ազատության» տեղեկություն էր տարածել, որ ԱԺ ՔՊ մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ նախատեսված նիստում պատրաստվել են բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։
Քոչարյանը դիմեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին, որը հրապարակել էր այդ լուրը՝ առաջարկելով գաղտնազերծել լուրի աղբյուրը և, ստանալով մերժողական պատասխան, հայտարարեց, թե այդ դեպքում սուտ է ասում։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Քոչարյանը մտավախություն ունի, որ նոր Հոկտեմբերի 27 կլինի
- Հաճախ ուսադիրներով շատ երիտասարդներ, թռիչքային կարիերա ունենալիս, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում. Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան