ՔՊ-ական պատգամավորները Արա Շիրինյանին առաջարկում են փակել «Շողակաթ» հեռուստաալիքը
«Տեղ տալ մի կրոնական կազմակերպության, որն ամենևին բոլոր քաղաքացիներին չի ներկայացնում ու Հայաստանի բազմազանությունը չի ներկայացնում, խտրականացնում է փոքրամասնություններին, որոնց հետ կապված մենք խնդիր ունենք։ «Շողակաթը» միտինգներ է լուսաբանում ու Հայ դատի գրասենյակի հայտարարություններն է տարածում` Սրբազան պայքարին աջակցող։ Ու սա եղավ մշակութային ալի՞ք»,-ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին դիմեց ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը` ակնարկելով Հայ առաքելական եկեղեցուն։
Մինչ այդ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հայտարարեց, որ Հանրային ռադիոյի բովանդակությունն իր համար անհետաքրքիր է, ինչպես նաև «Շողակաթ» հեռուստաալիքին, որը պետք է հոգևոր-մշակութային հաղորդումներ հեռարձակի, սակայն միատարր հեռուստաընկերություն է, որ ներկայացնում է միայն Հայ առաքելական եկեղեցուն։
ՔՊ-ակն պատգամավորը առաջարկեց «Շողակաթը» փակել ու գումարներն ուղղել Հանրային ռադիոյի արդիականացմանը։
Արա Շիրինյանը նախ հիշեցրեց, որ հանրային ռադիոյի բյուջեի ֆինանսավորմամբ 4 անսամբլ է իր գործունեությունն իրականացնում` հնագույն երաժշտության, «Սայաթ-Նովա» ժողգործիքների` Թովմաս Պողոսյանի և Ռուբեն Մաթևոսյանի ղեկավարությամբ, սիմֆոնիկ-էստրադային` Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ, «Արևիկ» մանկական անսամբլ Վահե Հայրապետյանի ղեկավարությամբ։
Նա նաև հայտարարեց, որ «Շողակաթի» եթերում քաղաքական ռեպորտաժ չի տեսել և շեշտեց, որ այդ ալիքը բացառապես մշակութային է, ոչ թե կրոնական։
Անդրադառնալով Վարդանյանի առաջարկին՝ Շիրինյանն այդ մոտեցումը որակեց որպես «պանիկայի մեջ ինչ-որ գործողություններ»։
«Ես չեմ կարծում, որ Հանրային ռադիոն և «Շողակաթն» աշխատում են անարդյունավետ. նրանք աշխատում են իրենց կարողությունների չափով, երբեմն` ավելին։ Եթե մշակութային հեռուստաալիք չլինի, ապա մեր հասարակությունը կդառնա քաղաքական կուսակցությունների հասարակություն»,-արձագանքեց Շիրինյանը։
ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանն էլ հակադարձեց. «Եկեղեցական ո՞ր Կտակարանում է` Հի՞ն, թե՞ Նոր, որտե՞ղ է ասված, թե ցույցերը մշակութային միջոցառումներ են.... Ու ռեպորտաժ են անում, որ սահմանազատման գործընթացը դավաճանական է»։
Հարակից հրապարակումներ`
- 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել 79 ՏՏ ընկերությունները պետբյուջեի համար ապահովել են 64 մլրդ դրամ. Modex
- Խիստ մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտի համեստ 1,8% աճը, ինչը համադրելի չէ բյուջեից ոլորտին ուղղվող հսկայական գումարներին. Սուրեն Պարսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին