Աֆղանստանում մասայական պատվաստումներ են, այդ նպատակով կօգտագործվեն նաև մզկիթները
Աֆղանստանում սկսել են մասայաբար պոլիոմիելիտի դեմ պատվաստել երեխաներին։ եռօրյա արշավի իրականացման համար առողջապահության նախարարությունը մտադիր է օգտագործել նաև մզկիթները։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ արշավի առաջին փուլը տեղի կունենա երկրի 16 նահանգներում։ Նախատեսվում է, դրա ընթացքում պատվաստել 6,2 մլն երիտասարդների ու երեխաների։
«Առողջապահության նախարարությունը հրաժարվել է ավանդական մեթոդից, երբ պատվաստումների համար տնտուն էին գնում։ Այս անգամ երեխաները կպատվաստվեն մզկիթներում կազմակերպված բուժկետերում»,- մանրամասնել են նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան