Trump Media-ի բաժնետոմսերն աճել են 22%-ով՝ Իլոն Մասկի հետ Թրամփի հանրահավաքից հետո
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մեդիա ընկերության բաժնետոմսերը հասել են իրենց ամենաբարձր մակարդակին հունիսից ի վեր։ Բաժնետոմսերի գնումները սկսվել են կիրակի օրը Թրամփի նախընտրական հանրահավաքից հետո, որին մասնակցել է Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը:
Truth Social սոցիալական ցանցը շահագործող Trump Media & Technology Group (DJT) բաժնետոմսերը երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, NASDAQ բորսայում սակարկությունների ընթացքում թանկացել են 21,89%-ով՝ հասնելով 47,48 դոլարի՝ մեկ բաժնետոմսի դիմաց:
Լրատվամիջոցների ընկերության բաժնետոմսերը թանկացել են երկուշաբթի օրը՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կիրակնօրյա նախընտրական հանրահավաքից հետո։ Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքում հոկտեմբերի 27-ին եւ տեւել գրեթե վեց ժամ։ Դրան մասնակցել է էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը։
Մասկը ասել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը, եթե նա հաղթի ընտրություններում, կարող է կրճատել ԱՄՆ բյուջեի ծախսերը 2 տրիլիոն դոլարով, ինչը կհանգեցնի կառավարության ծախսերի և ծրագրերի հիմնարար փոփոխությունների։
«Ձեր փողերը վատնում են», - ասել է Մասկը՝ հավելելով․ «Մենք կհանենք կառավարությանը ձեր մեջքից և ձեր դրամապանակից»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան