Նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջև «Ազատություն հայ ռազմագերիներին» կարգախոսի ներքո բողոքի ակցիա կանցկացվի
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է .
«Նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության հեղինակավոր համաժողովը՝ COP29-ը:
Մարդու իրավունքների և ազատությունների վատագույն ցուցանիշներ արձանագրած, նավթային բռնապետություն համարվող Ադրբեջանն ընդամենը մեկ տարի առաջ էր Արցախում էթնիկ զտումներ իրականացրել, բռնի տեղահանության ենթարկելով 120 000 Արցախահայությանը:
Բռնազավթված տարածքներում Ադրբեջանը շարունակում է հայկական հետքի ոչնչացումը, մշակութային ցեղասպանությունը։ Բաքվի բանտերում շարունակում են պատանդառված մնալ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք, այդ թվում ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Կլիմայական արդարություն չի կարող լինել առանց մարդկային արդարության և մարդու իրավունքների պաշտպանության:
Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարավորություն է տալու Ադրբեջանին մաքրել ցեղասպանի արյունոտ ձեռքերը, խմբագրել ռեժիմի վարկանիշը։
Համաժողովին մասնակցող միջազգային պատվիրակներից պահանջում ենք ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելով ապօրինաբար բանտերում պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Այդ պահանջով՝ նոյեմբերի 1-ին՝ 14։00-ին, տեղի կունենա բողոքի ակցիա, որը կմեկնարկի ՄԱԿ-ի գրասենյակի առջև, որից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ ԱԳՆ և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ»,- ասվում է հայտարարությունում»։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև COP29-ի մեկնարկն ազատ արձակել պաշտոնապես հաստատված 23 հայ ռազմագերիներին. Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները դիմել են COP29 նստաշրջանի մասնակիցներին
- Սաղաթելյան. ՀՀ-ն ներկայացնող որևէ պատվիրակություն չպետք է մասնակցի COP29-ին, իսկ մասնակցելու դեպքում բարձրաձայնի Արցախում էթնիկ զտման, ռազմագերիների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան