Ֆուտբոլը պետք է զարգանա փոխադարձ հարգանքի և համերաշխության մթնոլորտում.«Նոա» ՖԱ
«Նոա» ֆուտբոլային ակումբն արձագանքել է «Արարատ-Արմենիայի» գրառմանը:
«Նոան» բարձր է գնահատում գործընկերոջ՝ «Արարատ Արմենիա» ակումբի հայտարարությունը։ Մեր խորին համոզմամբ՝ ֆուտբոլը պետք է զարգանա և առաջընթաց ապրի փոխադարձ հարգանքի և համերաշխության մթնոլորտում, ինչին պետք է նպաստենք բոլորս։ Շնորհակալություն ենք հայտնում «Արարատ Արմենիային» և բոլորին մաղթում արդար և գեղեցիկ ֆուտբոլ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի առաջնության 13-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում մրցակցի երկրորդ մարզիչն իրեն հարվածել է:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» հայտարարություն էր տարածել Հայաստանի առաջնության 13-րդ տուրի «Նոայի» դեմ խաղում (0:1) տեղի ունեցած տհաճ միջադեպի վերաբերյալ՝ նշելով, որ ակումբը ցավում է տեղի ունեցածի համար և հույս հայտնում, որ միջադեպը կհարթվի: