ՔՊ-ական երազանք՝ պրիմատների Հայաստան
Փաշինյանը, հայրենիքը պետություն դարձնելուց հետո, թե բա՝ պետությունը միայն ու միայն հաց վաստակելու գործիք է։ Հետևից էլ շանտաժ է անում՝ «որովհետև եթե պետության պետական և ժողովրդական ընկալումը սա չէ, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է»։
Եթե պետությունը հաց վաստակելու գործիք է, բա ինչու նվիրեցիր Արցախի Հանրապետությունը ադրբեջանին՝ իր հարուստ հանքավայրերով, իր ցորենի, հնդկաձավարի, հացի դաշտավայրերով, իր նույնիսկ արևադարձային մրգերով,իր բնությամբ, մշակույթով, հուշարձաններով... որ, լավ՝ կարող էիք տուրիստներին ցույց տալ։ Ուր է տրամաբանությունը։
Իսկ տրամաբանությունը այն է, որ նիկոլը ձեզ պրիմիտիվ է դարձնում՝ Հայրենիքը՝ հացի գործարան, մարդը՝ որտեղ հաց, այնտեղ կաց։
Առանց հոգու, առանց սիրո, առանց նպատակների։ Ուղղակի՝ պրիմատներ։
Որքան պատասխանատվություն կգցի իր ուսերից փաշինյանյան իշխանությունը, երբ Հայաստանը դարձնի ուղղակի պրիմատների երկիր։ Որքան կաթնասուն նորից ձայն կտա իրեն, երբ համոզի, որ՝ հաց ունես, ուրեմն մարդ ես։
Կարելի էր, իհարկե, երկար գրել, բայց դուք ինքներդ էլ կարող եք հետևություններ անել, չմանրացնեմ։
Ա. Ո.
Հ.Գ.
Փաշինյանի հացի ասույթներից զատ մի բան էլ կար, թե՝ հայի հետին խելքը...։ Արդեն պիտի ճշտել, թե հետինը ինչ է նշանակում, որովհետև երկիրը պետություն երևակայող քպ կուսակցության իշխանությամբ պետությունը պարտք է վերցնում, որպեսզի...պետական պարտքերը փակի։
Ծափ տվեք, պրիմատներ։
Հարակից հրապարակումներ`
- Ֆինանսների նախարարը հայտնեց, որ պետությունը պարտք է վերցնում նաև պետական պարտքերը փակելու համար
- Պետությունը միայն ու միայն հաց վաստակելու գործիք է. Փաշինյան
- Նիկոլի և իրեն ընտրածների ստոկհոլմյան սինդրոմը
- Նիկոլի ցուցակը
- Թշնամուն հանձնված Քարվաճառի էներգետիկ համակարգի նշանակությունը Հայաստանի համար. «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք»
- «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք». Գյուղատնտեսի հիմնավորումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան