Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանի ներկայիս իրավիճակով. ԵՄ 13 անդամ երկրների նախարարներ
«Այս դժվարին պահին մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին։ Կարևոր է, որ ցույցերը և դրանց նկատմամբ կառավարության արձագանքը մնան խաղաղ»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, ասված է ԵՄ անդամ 13 երկրների նախարարների համատեղ հայտարարության մեջ։
«Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանի ներկայիս իրավիճակով։ Միջազգային դիտորդներն իրենց զեկույցներում զեկուցել են նախընտրական քարոզարշավի և ընտրությունների օրը օրենքի խախտումների մասին։ Մենք դատապարտում ենք բոլոր գործողությունները, որոնք խաթարում են ազատ և արդար ընտրությունների միջազգային չափանիշները։ Մենք կիսում ենք նրանց մտահոգությունները և պահանջում բողոքների անաչառ քննություն և հայտնաբերված խախտումների վերացում։ Այս դժվարին պահին մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին։ Կարևոր է, որ ցույցերը և դրանց իշխանությունների պատասխանը մնան խաղաղ։ Ընտրական ամբողջականության խախտումը անհամատեղելի է այն չափանիշների հետ, որոնք մենք ակնկալում ենք ԵՄ թեկնածուից։ Սա դավաճանություն է վրաց ժողովրդի օրինական եվրոպական նկրտումների նկատմամբ։ Օրենքի գերակայության պաշտպանությունը և ազատ, արդար ընտրությունները անհրաժեշտ պայման են Վրաստանի՝ ԵՄ ճանապարհին առաջընթացի համար։ Մենք քննադատում ենք վարչապետ Օրբանի վաղաժամ այցը Վրաստան։ Նա չի խոսում Եվրամիության անունից»,- ասված է ԵՄ անդամ 13 երկրների նախարարների հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են՝ Չեխիայի Հանրապետության եվրոպական հարցերի նախարար Մարտին Դվորժակը, Դանիայի եվրոպական հարցերի նախարար Մարի Բերեն, Գերմանիայի Եվրոպայի և կլիմայի հարցերով պետնախարար Աննա Լյուրմանը, Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան, Ֆինլանդիայի եվրոպական հարցերի և գույքի կառավարման նախարար Յոակիմ Ստրանդը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պատվիրակ Բենջամին Հադդադը, Իռլանդիայի ԵՄ հարցերով պետնախարար Ջենիֆեր Քերոլ Մակնիլը, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը, Լյուքսեմբուրգի արտաքին գործերի, արտաքին առևտրի, զարգացման համագործակցության և հումանիտար հարցերի նախարար Քսավյեր Բետելը, Լեհաստանի Եվրոպական Միության նախարար Ադամ Շպալկան, Պորտուգալիայի պետքարտուղար Ինես Դոմինգոսը, Շվեդիայի Եվրոպական միության հարցեով նախարար Ջեսիկա Ռոզենկրանցը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի մի քանի ընտրատեղամասերում վերահաշարկ կիրականացվի
- ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հետևանքներով
- Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտնաբերված խախտումները պետք է հետաքննվեն․ ԵԽ պատգամավորներ
- Հայաստանի և Վրաստանի բանկային համակարգերի շահութաբերությունը կտրուկ աճել են. ՀԲՄ
- Հակոբ Բադալյան. Վրաստանի քաղաքական ղեկավարությունը շատ ավելի վաղ հասկացել է այդ իրողությունը
- Միշել. Մտադիր ենք Վրաստանի հարցը քննարկել նոյեմբերին կայանալիք ԵԽ նիստում
- Վրաստանը ՌԴ-ի հետ դիվանագիտական ամուր հարաբերություններ կառուցելու ծրագիր չունի. Կոբախիձե
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին
- Վրաստանի ընդդիմությունը հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները
- Վրաստանի ԿԸՀ. Խորհրդարան կանցնի 5 ուժ
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման