«Netflix»-ի հետ կնքված հուշագրեր ունենք, այստեղ սերիալներ կնկարեն. Անդրեասյան
«Այսօր նախարարական կոմիտեում պետք է քննարկվի կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի կարգի նախագիծը, որը բյուջետային իմաստով արդեն պլանավորված է»,- ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ նրա, սա հնարավորություն է տալու, որպեսզի համատեղ կինոարտադրության այն նախագծերը, որոնք Հայաստանում կինոինդուստրիայի զարգացման կարևոր խթան կարող են լինել, ունենալ մինչև 40 տոկոսի ներդրումների վերադարձ, հիմնականում իրացված հարկերի վերադարձի տեսքով։
«Դա մի կողմից թույլ կտա նրանց կինոարտադրության ծավալները մեծացնել, մյուս կողմից էլ մեր երկրում կթանի ներդրումային միջավայրը։ Կինոինդուստրիան արագ զարգացող ճյուղ է։ Մենք արդեն կնքված հուշագրեր ունենք «Netflix»-ի հետ, այստեղ մի քանի սերիալներ կնկարեն։ Տարբեր նախագծեր կան, որոնք մասնակի վերադարձի նախագծի կիրառման պարագայում ավելի մեծ թափ կստանան»,- ասաց Ժ.Անդրեասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան