Ռոդրին՝ «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր
Փարիզում տեղի է ունեցել France Football-ի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունը։ Գխավոր մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։
Նա կարիերայում առաջին անգամ ստացավ «Ոսկե գնդակ»՝ որպես նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Հավակնորդների թվում էին Մադրիդի «Ռեալի» խաղացողներ Վինիսիուս Ժունիորը, Ջուդ Բելինգհեմը և Դանի Կարվախալը։
«Ռեալի» ֆուտբոլիստներն ու մարզիչները հրաժարվել են մասնակցել արարողությանը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանք իմացել են, որ մրցանակը չի տրվելու իրենց խաղացողներից որևէ մեկին։
Ժունիորը մրցանակի համար քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակում ընդգրկվել է Բելինգհեմը։ 4-րդ տեղը զբաղեցրել է Կարվախալը, իսկ 5-րդը՝ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը։