ՀՀ ԿԲ-ն նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն դեպքում, երբ ՌԴ-ն այն աննախադեպ բարձրացրեց մինչև 21%. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
«Աննախադեպ` զրոյական գնաճը ստիպում է ՀՀ կենտրոնական բանկին նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 կետով` հասցնելով այն 7.25 %-ի: Ուշագրավ է, որ սա արվում է Ռուսաստանի ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի աննախադեպ բարձրացման(21%) որոշումից հետո: Ռուսաստանում բարձր գնաճ է, ռուբլին շարունակվում է արժեզրկվել, իսկ դրամը` արտաքին գործոններով պայմանավորված արժևորվել:
Ինչպես բարձր գնաճը, այնպես էլ ցածր գնաճը մեծ ռիսկեր և վնասներ են առաջացնում հասարակության և բիզնեսի համար: Ցավոք, ՀՀ ԿԲ-ի սխալ հաշվարկված դրամավարկային քաղաքականության արդյունքում տուժում են տեղական արտադրողները, և մեծ շահույթներ է կուտակում բանկային համակարգը, իսկ Հայաստանի կառավարությունը ուղղակի կտրված է այս ամենից, դիտորդի դերում է»:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ-ն 0.25 տոկոսային կետով իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան