Նոյեմբերի 1-8-ը Արարատի մարզում թատերական տոն է
Նոյեմբերի 1-8-ը կկայանա Արտաշատի 2-րդ հանրապետական թատերական փառատոնը։ Ասուլիում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը տեղեկացրեց, որ փառատոնին կմասնակից 11 թատրոն 11 ներկայացմամբ։
«Փառատոնին մասնակցում են մեր առաջնակարգ թատրոնները՝ փոքր ու մեծ, հետաքրքիր ներկայացումներով։ Ընտրված խաղացանկը բավականին հետաքրքիր է։
Բավականին մեծ ու հագեցած ծրագիր է»,- ասաց նա։
Ասուլիսին ներկա Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը նշեց, որ Արարատի մարզում ութ օր թատերական տոն է լինելու։
«Շատերը չեն կարողանում Երևան այցելել ու դիտել ներկայացումներ իրենց սիրելի թատրոններում։ Սա բացառիկ հնարավորություն է մեր բնակչության համար։ Բոլոր տարիքային խմբերի համար կան ներկայացումները։ Ժանրերը նույնպես տարբեր են»,- նշեց նա։
Կ.Նաղդալյանն ասաց, որ այս տարի նոր թատրոններ են ներգրավել. «Սա իսկապես մեկ քայլ առաջ է, շարունակելու ենք փառատոնը ներկայանալի դարձնել»։
Հակոբ Ղազանչյանի խոսքով, յուրաքանչյուր փառատոն ինչ-որ բան փոխում է մարզում. «Առավել ևս մշակույթի լեզուն ամենաազդեցիկ, ամենադաստիարակչական լեզուն է։ Այս առումով յուրաքանչյուր նմանատիպ տոն միայն օգուտ կբերի բնակչությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար