Թող անի, թող անի. Արմեն Քոլոյանը՝ Հանրային ռադիոյի դուռն ընդդիմության կողմից կոտրելու մասին
«Ինչո՞ւ չկար»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագաքեց Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը լրագրողի հարցին, թե ինչո՞ւ հենց տնօրեն ընտրվեց, որոշեց Հանրային ռադիոյում Բաքվի ժամացույցը կախել, այլ երկրի ժամացույց չկա՞ր։
«Ընդունված է, որ բոլոր նյուզռումներում կախվում են ժամացույցներ, որովհետև երբ որ ասվում է, որ, օրինակ, Սինգապուրում կլինի այս ինչ իրադարձությունը տեղական ժամանակով այս ինչ ժամին, տեղում աշխատող լրագրողն իմանա, թե որ ժամին է տեղական ժամանակով»,- մանրամասնեց նա։
Քոլոյանն ասաց. «Ես դա դիտում եմ որպես ընդհանրապես մոտեցում, որ եթե մենք որոշենք չկա Բաքու, եկեք աչքներս փակենք, ասենք Բաքու չկա ու վերջ։ Բայց մեկա՝ կա»։
Լրագրողի հարցին՝ հաշվի չէ՞ր առել, որ Հանրային ռադիոյում աշխատել են մարդիկ, որոնք ունեն հարազատներ, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետևանքով, նա նշեց. «Նախ, արդեն այդ ժամացույցը չկա։ Ընդամենը կախել էի մեխանիզմ, որը ցույց է տալիս որոշակի քաղաքի ժամ։
Ես ենթադրել եմ, որ դա պետք է ընկալվի ընդամնեը որպես մեխանիկական գործիք, որը ցույց է տալիս ժամ։ Հոգեբանական ճնշումը ես չեմ ենթադրել, որ կարող է լինի, հետագայում երբ կոլեկտիվի հետ խոսել ենք, որոշել ենք հրաժարվել Բաքվի ժամացույցից»։
Հարցին՝ Ադրբեջանին թշնամի չի՞ համարում, Քոլոյանը պատասխանեց. «Ես որևէ քաղաքական մեկնաբանություն չեմ անում։ Ես հանրային գործիչ եմ, հանրային հիմնարկի ղեկավար եմ, ունեմ իմ անձնական կարծիքը, որն է թշնամի, որը ոչ, բայց ես իմ անձնական կարծիքը ներկայացնելու մտադրություն չունեմ»։
Ինչ վերաբերւմ է հարցին՝ արդյո՞ք Հանրային ռադիոյում կլինեն կրճատումներ, նա ասաց. «Ես այսօր Ազգային ժողով եմ եկել փող խնդրելու, որվհետև ունեմ 320 աշխատող, 93-ը երաժիշտներ են, մնացածը լրագրողներ, տեխնկական ու վարչական աշխատողներ, ստանում են շատ ցածր աշխատավարձ։ Այդ բալանսը որոշ չափով վերականգնելու համար, ես ասել եմ ՝մինչև տարեվերջ ոչինչ չի փոխվում, եթե գործադիրը, օրենսդիրը բարի գտնվեն, ավելացնեն մեր բյուջեն, ոչ մի բան չի լինի, եթե ոչ՝ ստիպված կգնանք կրճատումների։ Մենք հիմա փողի կարիք ունենք»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերում Հանրային ռադիոյի շենքի դուռը կոտրելու երևույթին, ինչպես 2018 թվականին, Քոլոյանն ասաց. «Ոչ մի վերաբերմունք չունեմ։ Չեմ ասում դա լավ է, վատ է, ասում եմ՝ ոչ մի վերաբերմունք չունեմ»։
Հարցին՝ եթե ընդդիմությունը նույնն անի, վերաբերմունք կունենա՞, Ա.Քոլոյանը պատասխանեց. «Կունենամ, կունենամ, թող անի, թող անի»։
Նա նաև ասաց. «Հանրային ռադիոն պետք է լինի մաքսիմալ չեզոք, անկախ, չպետք է գովաբանի իշխանությանը, ընդդիմությանը, պետք է լինի չեզոք, ինչպես «Ազատությունն» էր։ Իմ նկատմամբ գրաքննության ճնշում բացառվում է»։
Հարակից հրապարակումներ`
- «Ռադիոլուր»-ում Բաքուն «փոխարինվել» է Ստեփանակերտով
- Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրեն
- Հանրային ռադիոյում արդեն կարելի է կողմնորոշվել են նաև Բաքվի և Անկարայի ժամանակով
- Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է. նոր մրցույթ կանցկացվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան