Արփի Դավոյանի հաղորդման հիման վրա ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Փաշինյանին Սյունիքում «ողջունելու» գործով ձգձգման համար
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի դեմ հաղորդումը ներկայացրել է՝ 2021թ․ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բողոքի ակցիայի, այսպես կոչված՝ «ողջունելու» գործով դատական նիստերի ձգձգման և վաղեմության հիմքով կարճման համար։ Ընդ որում, որպես ձգձգում որակել են ընդհուպ ամբաստանյալի՝ սեփական հարսանիքին մասնակցելու համար նիստի հետաձգումը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ ԱԺ «ՔՊ»-ական պատգամավոր Արփի Դավոյանի հաղորդման հիման վրա։ ԲԴԽ-ում այսօր կայացել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը, որի ընթացքում ՀՀ արդարադատության ներկայացուցիչը, ներկայացնելով մանրամասները, հայտնեց, որ 2021 թ․ օգոստոսի 18-ին վարույթ ընդունված քրեական գործը դատավորի կողմից քննվել է շուրջ 2 տարի 6 ամիս և գործով նշանակված 30 դատական նիստերից 16-ը հետաձգվել են՝ այդպիսով գործով դատական նիստերի կայացման նպատակով անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերվել, գործը ողջամիտ ժամկետներում չի քննվել, ինչի արդյունքում քրեական վարույթը կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Ըստ ԱՆ-ի՝ դատավորի կողմից մի շարք դատական նիստերի հետաձգումը հիմնավոր չի եղել, ամբաստանյալների և նրանց պաշտպանների՝ նիստերին չներկայանալը չէր կարող համարվել որպես հարգելի, քանի որ չէին ներկայացվել նրանց բացակայությունը հարգելի համարելու համար անհրաժեշտ և բավարար ապացույցներ։ Դատական նիստերը հետաձգվել են նաև ամբաստանյալներից մեկի առողջական խնդիրների վերաբերյալ միջնորդությունների հիման վրա, որոնցից 2-ով նշվել է, որ համապատասխան բժշկական փաստաթղթերը կներկայացվեն լրացուցիչ՝ բժշկական օգնության դիմելուց հետո, սակայն դատավորի կողմից ներկայացված, որպես դատական նիստերի հետաձգման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի համաձայն՝ տվյալ նիստի համար այդպես էլ չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ մյուս դեպքում փաստաթուղթը ներկայացվել է միայն 8 օր անց։
Նախարարության ներկայացուցիչը նաև որպես դատական նիստի հետաձգման պատճառ վկայակոչեց ամբաստանյալ Հրանտ Մարությանի դիմումը՝ այդ օրն իր հարսանեկան միջոցառումը նշանակված լինելու վերաբերյալ, սակայն, լիազոր մարմնի գնահատմամբ՝ սեփական հարսանեկան միջոցառման վերաբերյալ հանգամանքի վկայակոչումը միայն՝ առանց այդ փաստերի առնվազն անուղղակի ապացույցներ ներկայացնելու, չէր կարող հիմք լինել դատական նիստի հետաձգման համար։ ԱՆ-ն նաև հիշեցրեց դատավորներ Աննա Դանիբեկյանի և Վահե Միասկյանի լիազորությունների դադարեցման մասին ԲԴԽ որոշումները։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան