Գազայի հատվածում բնակելի շենքի հրթիռակոծման հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ
Այն բանից հետո, երբ երեքշաբթի իսրայելական զորքերը հրթիռակոծել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիայի հինգհարկանի բնակելի շենքը, ավելի քան 60 քաղաքացի, այդ թվում՝ երեխաներ և կանայք են զոհվել և տասնյակ մարդիկ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։
«Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիյա շրջանում օկուպացիոն ուժերի կողմից իրականացված նոր ջարդի արդյունքում ավելի քան 62 քաղաքացի է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, երբ հրթիռակոծվել է հինգհարկանի բնակելի շենքը, որտեղ գտնվում էր մոտ 150 տեղահանված»,-նշել են աղբյուրները։
Գործակալության տվյալներով՝ ավերված շենքի փլատակների տակ են մնում տասնյակ քաղաքացիներ։ Աղբյուրի տեղեկություններով, իսրայելական բանակը չի դադարում հրետակոծել Քեմալ Ուդվան հիվանդանոցի մոտ գտնվող տարածքը, ուր այս ռմբակոծությունից հետո տեղափոխվում են վիրավորները։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի քաղաքական դաշտն հիմնականում բաղկացած է կերակուրին և սեքսին առաջնահերթություններ տվողներից. Ստեփան Դանիելյան
- ԱՀԿ․Գազայի բնակիչների ավելի քան 80%-ը պարենային անապահման խնդիր ունի
- Հոկտեմբերի սկզբից Գազայի հատված սնունդ չի մտել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան