Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել Արամ Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից։
«Թատրոնի ողջ անձնակազմի կողմից սրտանց և ջերմորեն շնորհավորում ենք մեր նորընտիր տնօրենին՝ մաղթելով աշխատանքային բեղմնավոր գործունեություն և խաղաղ ընթացք»,-հայտնում են թատրոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում