Թբիլիսիում ցույցի ժամանակ տուժել է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը
«ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը տուժել է, երբ երկրի խորհրդարանի մոտ նրան հետապնդել են վրացական ընդդիմության ցուցարար կողմնակիցները։
Լրագրողի խոսքով՝ հանրահավաքում գտնվող սադրիչները վրդովվել են՝ լսելով ռուսերեն խոսք։ Թեև լրագրողն փորձել է անտեսել նրանց, բայց նրա շուրջ ամբոխ է հավաքվել։
Ցուցարարները հակառուսական կարգախոսներ են վանկարկել և լրագրողին հետապնդելով՝ նրա գլխի վերևում բարձր ձայնով մեգաֆոն են միացրել։
«Երբ հասա իրավապահների շարքերին, ձայնային հարված ստացա»,- հավելել է նա։
Ամբոխով շրջապատված «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցն ընկել է գետնին, ինչից հետո իրավիճակին միջամտել են վրացի իրավապահները։ Ոստիկանության հսկողության ներքո լրագրողը նստել է տաքսի և հեռացել հանրահավաքի վայրից։
Այսօր ցուցարարները, որոնց ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են, երթով շարժվեցին դեպի խորհրդարանի շենք, որտեղ նախօրեին ընդդիմության մեծ հանրահավաք էր՝ ընդդեմ երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում մեկնարկել է վրացական ընդդիմության երթը
- Թբիլիսիում ընտրությունների արդյունքների դեմ ցույցն ավարտվել է առանց միջադեպերի
- Արթուր Միրզոյան. Թբիլիսիում բավականին լուրջ են տրամադրությունները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան