Ժաննա Ալեքսանյան. Հիմա Պապիկյանն ավելի բարձ արժեք է, քան բանակն ու զինվորի կյանքը
«Բանակում մահերի համար երեկ ՊՆ-ն փորձում էր մեղադրել այդ մասին բարձրաձայնող եզակի ՀԿ-ներին; Ասում են՝ մահվան դեպքերի թիվը կրկնակի նվազել է, բայց չեն հրապարակում իրենց թվերը»,-նշում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ արձագանքելով երեկ ՊՆ խոսնակի հայտարարությանը։
Իրավապաշտպանն ընդգծում է.
«Նրանց հետաքրքրում է նվազող թվեր, բայց ոչ մարդկային կյանքերը։ Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի համար մեղավոր են բոլորը՝ հասարակությունը, ընտանիքը, ՀԿ-ները, որոշ դեպքերում անգամ հենց սպանված զինվորը։ Մեղքը բարդել ուրիշների վրա։ Սա է այս իշխանությունների քաղաքականությունը և ոչ միայն բանակի դեպքում։ Բանակը փակել են, ոչ մի քննարկում, ոչ մի խոսք, ոչ մի մտահոգություն։ Փորձում են տաբու դնել բանակի թեմայի վրա, զինվորները պետք է պանվեն, իսկ դուք պետք է լռեք։ Մեր մասին միայն լավը և ուրիշ ոչինչ։
Առաջին պատերազմից հետո բանակում մավան դեպքերով կար տաբու մամուլի վրա, բայց ես միշտ լուսաբանել եմ, ինձ վրա կարծես չէր տարածվում Վազգեն Սարգսյանի կողմից դրված այդ արգելքը։
Մի անգամ նա ինձ ասաց․ «Անընդհատ մտածում էի, թե ինչու ես ինձ այդքան քննադատում, բայց հետո հասկացա, որ դա անում ես բանակի համար ու քեզ շատ սիրեցի»։ Նվիրում ու սեր բանակի հանդեպ, իսկ հիմա Պապիկյանն ավելի բարձ արժեք է, քան բանակն ու զինվորի կյանքը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան