Իլոն Մասկի ընկերությունը արգելափակել է Իրանի գերագույն առաջնորդի ադրբեջաներեն օգտահաշիվը
X հարթակում Khamenei.ir պորտալի ադրբեջանական ծառայության էջը ժամանակավորապես արգելափակվել է և մեկ օր անց վերականգնվել։ Օգտահաշվի վերականգնումից հետո նրա բոլոր հետևորդները հեռացվել են X ընկերության կողմից: Այդ մասին հայտնում է IRNA պորտալը;
Շաբաթ երեկոյան X ընկերությունը արգելափակել է Այաթոլլահ Խամենեիի պաշտոնական ադրբեջանալեզու հաշիվը https://x.com/az_Khamenei հասցեով, որն ակտիվ էր գրեթե երկու տարի և այդ ընթացքում կարողացավ գրավել հազարավոր բաժանորդներ: Արգելափակումն իրականացվել է անհայտ պատճառներով, իսկ այն վերականգնելուց հետո բաժանորդների թիվը զրոյացվել է։
Khamenei.ir ինտերնետային պորտալի ադրբեջանական ծառայությունը՝ https://x.com/az_Khamenei, բացվել է 2022 թվականին՝ նպատակ ունենալով ամբողջ աշխարհի ադրբեջանցի մուսուլմաններին առանց միջնորդների հասանելի դարձնել Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդի ելույթներն ու մտքերը։ Ադրբեջանական ծառայությունը պարունակում է այնպիսի բաժիններ, ինչպիսիք են ելույթները, իսլամական գիտելիքները, ապրելակերպը և շարիաթի խնդիրները:
Khamenei.ir պորտալի ադրբեջանական ծառայության էջերը ներկայումս հասանելի են այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Telegram-ը, Facebook-ը, Instagram-ը և X-ը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Դամասկոսում է
- Իրանի առաջին կենսաբանական տիեզերական պարկուճը պատրաստ է գործարկման
- Մենք համբուրում ենք կազմակերպիչների և պաղեստինցի երիտասարդների ճակատներն ու ձեռքերը.Հոմենեի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան