Երևանի բուհերում կապիտալ ծախսերի նպատակահարմարություն չենք տեսնում. ԿԳՄՍ նախարար
ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ մամուլում հրապարակումների համաձայն, ակադեմիական քաղաքի կառուցման հետ կապված հրաման կա, որ բուհական հաստատությունների համար այլևս կապիտալ ծախսերն իբրև թե արգելվում են։ Նա հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ նման որոշում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ բուհերում անընդհատ տեղի են ունենում որոշակի նորոգման, գույքով հագեցման աշխատանքներ։
«Այստեղ տրամաբանությունը հետևյալն է. քանի որ մենք ունենք ակադեմիական քաղաքի ծրագիրը, որտեղ ամբողջական նոր ենթակառուցվածք պետք է ձևավորվի, չենք տեսնում մեծ նպատակահարմարություն էական նոր կապիտալ շինարարություն անել Երևանում գտնվող ենթակառուցվածքներում։
Պետության կողմից չի խրախուսվում նոր մասնաշենքերի կառուցումը կամ այնպիսի բնույթի կապիտալ ծախսերի իրականացումը, որը հետագայում չի օգտագործվելու կամ դրա արդյունավետության խնդիր է բարձրացնելու»,- ասաց Անդրեասյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Իշխանությունների հնարած «Ակադեմիական քաղաքը» լավագույն դեպքում կարող է գործել 8-ից 10 տարի հետո
- Նիկոլ Փաշինյանը խոսել է Ակադեմիական քաղաքի Տեխնոլոգիական կլաստերից
- Գործադիրը կրկին մեկ անձից գնում կկատարի՝ այս անգամ Ակադեմիական քաղաքի համար