Կարեն Ասլանյանը 30 վայրկյանում հաղթեց մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 63 կգ Կարեն Ասլանյանը 30 վայրկյանում հաղթեց մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան։
Կիսաեզրափակիչում Կարեն Ասլանյանը գոտեմարտեց 60 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն, Արդբեջանի ներկայացուցիչ Նիհադ Մամեդլիի հետ և պարտվեց 1:6 հաշվով:
Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիրը քառորդ եզրափակիչում 6:3 հաշվով հաղթել էր մոլդովացի Վիտալի Երիոմենկոյին։
Մեկնարկային 1/8 եզրափակիչում 5:2 հաշվով առավելության էր հասել վրացի Լերի Աբուլաձեի նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Շանթ Խաչատրյանն ըմբշամարտի Աշխարհի առաջնության փոխչեմպիոն
- Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների ԱԱ-ում Հայկ Խլոյանը եզրափակչ դուրս եկավ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան