Իսրայելի վերջին օդային հարձակման սցենարը շատ նման էր 44-օրյա պատերազմի Ադրբեջանի հարձակման սցենարին. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.
«Իսրայելի վերջին օդային հարձակման սցենարը շատ նման էր 44-օրյա պատերազմի Ադրբեջանի օդային հարձակման սցենարին։
Իսրայելը , ըստ իսրայելական աղբյուրների , Իրանի տարածքից օդ էր բարձրացրել մեծ թվով ԱԹՍ-ներ, հասցրել ՀՕՊ-ի ռադարների համար ընկալելի տիրույթի, որպեսզի այդ ԱԹՍ-ներով բացահայտի ՀՕՊ տեղակայման վայրերը, որից հետո արդեն ՀՕՊ-ին շարքից հանելը րոպեների հարց էր։ Ակնհայտորեն Իրանի ԶՈՒ-ն հասկացել է այդ սցենարը և չի ՀՕՊ-երը չի բացահայտել, չի դարձրել թիրախ։
Իսրայելը միանշանակ այդ օդային հարձակումից բացառապես ստացել է քաղաքական առավելություն, իսկ ռազմական տեսանկյունից չի կարողացել խոցի այնպիսի թիրախներ, որոնք արդարացված կլինեին նման ռազմական ծախսի համար։ Իսկ թե Ֆ-16-երը մեկ ժամ օդում պահելն ինչ արժեք ունի, էլ չասեմ կիրառվող հրթիռների արժեքի մասին, դա արդեն մեկ այլ թեմա է, որի մասին առանձին կխոսեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը
- Իսրայելը շարքից դուրս է հանել Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության կարևոր տարրը
- Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածից հետո հայտարարում է պաշտպանության իրավունքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան