Հայկոյի նախկին կինը պատմել է դավաճանությունների մասին
Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում իր հետևորդներին պատմել է, թե ինչպես է մտերիմ ընկերուհին դավաճանել իրեն իր ապագա ամուսնու հետ։
«Քանի որ խոսք եղավ դավաճան ընկերուհինների մասին, ես ուզում եմ ձեզ հետ կիսվել ամենամտերիմ ընկերուհուս դավաճանության մասին։ Սրա մասին երբևէ չեմ խոսել, չեմ տա նրա անունը՝ հարգելով նրա երեխային, մարդկայանությունն իմ մեջ չի վերացել, որ այս կերպ խայտառակ անեմ նրան»,-նշել է Անահաիտ Սիմոնյանը։
Նա մանրամասնել է, տարիներ առաջ, երբ խոսքկապը եղել էր, մատանին իր մատին էր, նշանդրեքի օրն էլ որոշված էր։
«Հենց այդ օրերի ընթացքում ես իմանում եմ, որ իմ ամենամտերիմ ընկերուհին, ում հետ ես որոշում էի, թե ինչ պիտի կրեմ նշանդրեքին, ինչ մեյք ափ, վարսահարդարում անեմ... հենց այդ օրերին, մեղմ ասած, կապ է ունեցել իմ ապագա ամուսնու հետ։ Ասել, որ ես շոկ ապրեցի, կնշանակի ոչինչ չասել։ Ես ներեցի իմ ապագա ամուսնուն, բայց չներեցի իրեն»,-նշել է Սիմոնյանը։
Նրա խոսքով, իր կյանքում ևս մեկ անգամ դավաճանություն է եղել, երբ իր որդին՝ Արմանը 3-4 տարեկան էր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Անահիտ Սիմոնյան. Կյանքդ փոխելու որոշումը նման է նոր գիրք բացելուն
- Անահիտ Սիմոնյան. Որպեսզի ուրիշ տեղերից տարբեր հեքիաթներ չլսեք, ես ինքս ձեզ ամեն ինչ կպատմեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան