Ռուսաստանում գնաճը մեր օգտին է. Մարտին Գալստյան
«Ռուսաստանում գնաճն արտահանման տեսանկյունից մեր օգտին է, որոշակի ճշգրտման դրական պոտենցիալով»,-Այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով այդ գնաճը կստիպի, որ ՌԴ-ում աշխատավարձերը բարձրացնել, ինչը հնարավորություն կտա հայ արտագնա աշխատողներին որոշակի կոմպենսացիա կհատկացնի։
Գալստյանը նշեց, որ Ռուսաստանի տնտեսությունը քննարկելիս պետք է ուշադրություն դարձնել երկու կարևոր գործոնների, որոնցից մեկը ՌԴ պետական բյուջեի և համայնքային բյուջեների ծախսերն են, որի արդյունքում տնտեսության մեջ ստեղծվում է հսկայական պահանջարկ, որը ուղղվում է կոնկրետ նեղ ոլորտների:
«Երկրորդը՝ ՌԴ-ում աշխատաշուկայի իրավիճակն է, այսինքն կա հսկայական պահանջարկ աշխատանքային ռեսուրսների նկատմամբ, որը ոչ թե համալրվում է ադեկվատ առաջարկով, այլ արտացոլվում է աշխատավարձերի բարձրացման մեջ»,-հայտնեց ԿԲ նախագահը և հավելեց, որ այս երկու առանձնագատկություններով պայմանավորված Ռուսաստանի ԿԲ-ն ստիպված փորձում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու միջոցով զսպել պահանջարկը:
Գալստյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամ ՌԴ ԿԲ-ն 1 տոկոսային կետով բարձրացրել է տոկոսադրույքը՝ հասցնելով 21 %-ի,ինչը կրկին կարող է բարձրացվել:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիների վրա, դրա ազդեցությանը ԿԲ նախագան ասաց. «Մեկը կարող է լինել ազգային արժույթի արժեզրկումը, բայց դրան զուգահեռ, եթե իրական փոխարժեքից ենք խոսում, մենք հասկանում ենք, որ եթե հայ արտահանողներին այդ գնաճային ֆոնի ներքո հնարավորություն ընձեռնվի իրենց գները ճշգրտել վերևի ուղղությամբ, օրինակ դուք արտահանում եք ջուր, որն այսօր արժի 10 ռուբլի, իսկ քանի որ այնտեղ գնաճ է, ջուրը վաղը կարժենա 12 ռուբլի: Արդյոք հայ արտադրողները կկարողանան այդ գինը փոխանցել ռուսական սպառողին, այդ հարց է, որ դեռ պետք է նայել»: