Պայթյուն Սասուն Միքայելյանի հարազատին պատկանող գազալցակայանում
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում՝ շրջանաձև խաչմերուկում գործող գազալցակայանում, ավտոմեքենա է պայթել:
Shamshyan.com-ը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և այս պահին իրականացնում են ճանապարհի լվացման աշխատանքներ: Ըստ նախնական տեղեկությունների՝պայթել է դեռևս անհայտ հանգամանքներում պայթել է գազալցակայանում եղած «Opel» մակնիշի ավտոմեքենան և նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Վարդանյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ավդիշոևը և ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը:
Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, հավանաբար դեպքի վայր կժամանի քննչական խումբն ու փորձաքրեագետը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գազալցակայանը պատկանում է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի խնամուն՝ Կոտայքի ճանշինի ղեկավարին:Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են «Opel»-ի և գազալցակայանի սեփականատերերի ինքնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար