Սոչիում գտել են շրթունքների ծավալով ռեկորդակիր կնոջ մարմինը
Սոչիում գտել են որպես անհետ կորած որոնվող Քրիստինա Ռեյի դին։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Կնոջ որոնողա-փրկարարական աշխատանքները մեկնարկելու մասին հայտարարվել է հոկտեմբերի 9-ին։ Պարզվել է, որ կինը անհետ կորած է սեպտեմբերի վերջից։ Քրիստինա Ռեյը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենամեծ շուրթեր ունեցող կին։
«Սոչիի Խոստինսկի շրջանում հայտնաբերվել է կնոջ դի։ Այս պահին այն ուղարկվել է փորձաքննության՝ պարզելու մահվան պատճառներն ու նրա ինքնությունը»,-նշում է աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան