Հայաստանի քաղաքական դաշտն հիմնականում բաղկացած է կերակուրին և սեքսին առաջնահերթություններ տվողներից. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Մարդիկ, ըստ իրենց ձգտումների ու կենսական կոչման, տարբեր աստիճանակարգերում են գտնվում։ Կենսակերպի ինչ առաջնահերթություններ կան.
1-ին աստիճան. կերակուր և սեքս,
2-րդ աստիճան. փող և հարստություն
3-րդ աստիճան. փառք և ճանաչում,
4-րդ աստիճան. գիտելիք,
5-րդ աստիճան. գոյության իմաստի ճանաչում։
Ազգերի ճակատագիրը փոխկապակցված են նրան, թե ընտրախավում ու կառավարիչների շրջանում որ աստիճանակարգի անգամներ են որոշում ընդունում։
Հայաստանի քաղաքական դաշտն հիմնականում բաղկացած է 1-ին, և 2-րդ խմբի անձանցից, երբեմն, հազվադեպ, հանդիպում են երրորդ խմբի ներկայացուցիչներ։
4-րդ խմբի թեկուզ փոքրիկ, շատ փոքրիկ, ներկայությունը կարող է Հայաստանին առաջ մղել, բայց կարող ենք, թեկուզ, 3-րդ խմբով մի կերպ յոլա գնալ, դա էլ է մեզ համար ճոխություն»։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփի հաղթանակի դեպքում Վրաստանի ընդդիմությունը կմնա որբ. Ստեփան Դանիելյան
- Քֆուրը և հանրային սպասելիքները. Ստեփան Դանիելյան
- ՀՀ բանակում տարբեր երկրների ներկայացուցիչներ են պաշտոնապես նստած և կառավարում են անվտանգային մարմինները. Ստեփան Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան