Վրաստանի մի քանի ընտրատեղամասերում վերահաշարկ կիրականացվի
Հարևան Վրաստանում անցած շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն այսօր կրկին կստուգվեն Վրաստանի բոլոր շրջանների մի շարք ընտրատեղամասերում։ Նման հայտարարություն է տարածել այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Սպուտնիկ Գրուզիա»-ի փոխանցմամբ, տեղամասային ընտրական հանձնաժողովների պաշտոնյաները վերահաշվարկ են իրականացնելու յուրաքանչյուր շրջանի հինգ ընտրատեղամասում։ Դրանք որոշվել են պատահականության սկզբունքով` վիճակահանությամբ:
«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ձայների հաշվարկը կսկսվի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, իսկ Թբիլիսիում՝ 17:00-ին: Թափանցիկություն ապահովելու համար համապատասխան մարմինները կարող են վերահսկել քվեաթերթիկների հաշվարկը»,-ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 53.93 տոկոս ձայն։ այս արդյունքները չեն ընդունում բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք անցել են խորհրդարան։ Նրանց աջակցող ՀԿ-ներն ու երկրի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին հայտարարել են կեղծիքների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում ընտրությունների արդյունքների դեմ ցույցն ավարտվել է առանց միջադեպերի
- Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտնաբերված խախտումները պետք է հետաքննվեն․ ԵԽ պատգամավորներ
- Հակոբ Բադալյան. Վրաստանի քաղաքական ղեկավարությունը շատ ավելի վաղ հասկացել է այդ իրողությունը
- Արթուր Միրզոյան. Թբիլիսիում բավականին լուրջ են տրամադրությունները
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան