Ինչո՞ւ է լռում գործող վարչախմբի «գաղափարական» թևը Վրաստանի ընտրությունների մասին. Մենուա Սողոմոնյան
«Վրաստանում տեղի ունեցող ընտրական զարգացումների առնչությամբ ՀՀ գործող վարչախմբի «գաղափարական» թևը սպասողական լռության մեջ է գտնվում։ Նորմալ պայմաններում նրանք պետք է կուրծք ծեծեին ու գոռային ողջ աշխարհով մեկ, որ Վրաստանում ընտրություններ են կեղծվել և այլն, և այլն»,-գրում է «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նրա խոսքով, սակայն հիմա սպասողական լռություն են պահպանում․ ո՛չ իրենց պարագլխի օրինակով գոհունակություն են հայտնում ընտրությունների արդյունքների վերաբերյալ (վերջինս արդեն շնորհավորել է Վրաստանի վարչապետ Կոբախիձեին՝ «ընտրություններում տարած տպավորիչ հաղթանակի» կապակցությամբ), ո՛չ էլ աղմուկ են բարձրացնում։
«Չեն շնորհավորում, քանի որ առաջիկայում Վրաստանում քաղաքական, նույնիսկ սահմանադրական ճգնաժամի հարցեր կարող են առաջանալ (պառլամենտի գործելու համար 150-ից 100 պատգամավորի մասնակցություն է անհրաժեշտ, իսկ իշխող «Վրացական երազանքը» ստացել է 89 մանդատ), մյուս կողմից էլ հարցականի տակ կդրվեն իրենց գրանտային եկամուտները։
Չեն աղմկում, քանի որ նախ՝ ինչպես նշեցինք, իրենց պարագլուխն արդեն շնորհավորել է, իսկ ազատությունների ու ժողովրդավարության վերաբերյալ իրենց պատկերացումները հիմա փոխվել են, չեն կարող հակասել առաջնորդի կարծիքին, և երկրորդ՝ Վրաստանում գործող իշխանությունների ամրապնդման դեպքում ընդդիմադիր արևմտամետ քաղհասարակության ներհոսք է սպասվում Հայաստան՝ համապատասխան ֆինանսական հոսքերով, հանգամանք, որից կարող են լիուլի օգտվել` միաժամանակ սերտաճած մնալով պետական մեքենային»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանի ներկայիս իրավիճակով. ԵՄ 13 անդամ երկրների նախարարներ
- Վրաստանի մի քանի ընտրատեղամասերում վերահաշարկ կիրականացվի
- ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հետևանքներով
- Արթուր Միրզոյան. Թբիլիսիում բավականին լուրջ են տրամադրությունները
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան