Վախենում են Արմեն Աշոտյանի կենդանի խոսքից ու չեն էլ թաքցնում. Պաշտպան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին պաշտպանության կողմին փոխանցել են հեռախոսային խոսակցությունների վերծանումների և հեռախոսների տեղակայման վերաբերյալ տվյալներ։
«Հերթական, անիմաստ մի բան, ոչ մի կապ չունի և չի կարող ունենալ մեղադրանքի հետ։ Դրանք գործում առկա էին, տվել են, կնայենք»,-նիստից հետո լրագրողներին ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նա հայտնեց, որ արտաքին ու ներքին դիտման տվյալների իրենց պահանջը չի բավարարվել. «Համոզված եմ՝ չի էլ բավարարվելու, որովհետև կարող են լինել հանգամանքներ, որոնք կհերքեն , որ պարոն Աշոտյանը, տեսականորեն, անգամ իրենց պատկերացրած ձևով կարող էր ազդել ինչ որ վկայի վրա։ Այս 15 ամսվա մենախցում իր կալանավորման ողջ էությունն արդեն ամբողջությամբ պարզ կլինի բոլորին, նույնիսկ կույրերին, կասկածողներին, որ սա դասական քաղաքական հետապանդում է։
Ի դեպ, որքան էլ դատավոր Դոլմազյանը փորձում է իրավիճակը մեղմ ներկայացնել, այսօր ևս քաղաքական հետպանդման մի դրսևորում էր. ի՞նչ է նշանակում դահլիճից դուրս չի կարող շփվել լրագրողների հետ։ Այսինքն, ինքը լրագրողների հետ չի շփվում գործով ինչ-որ վկայի մասին, բնականաբար, հարցերը քաղաքական են ու վերաբերում են քաղաքական գործունեությանը։
Այսինքն, վախենում են Աշոտյանի կենդանի խոսքից ու չեն էլ թաքցնում, որ դա արգելում են։
Որոշ վախկոտներ շարունակում են վախենալ Արմենի միայն խոսքից, խոսելուց»։
Մանրամասն՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Հասարակությանը պետք է զերծ պահել «բարի և չար» Սրբազանների դիխոտոմիայից և վերադառնալ բուն օրակարգին․ Աշոտյան
- Չստացած դիպլոմից ստացած վնասվածքը․ Արմեն Աշոտյան
- Աշոտյան. ԽԽ ցնդաբանություն է, այն բրենդավորելու ջանքերը ք..քը շոկոլադի տեղ վաճառելու փորձեր են հիշեցնում
- Աշոտյանը չի դադարում անհանգստությամբ հետևել քաղաքական զարգացումներին. Մելիքյան
- Աշոտյան. Այս տարիների ընթացքում աշխարհագրությունը չի փոխվել, և Հայաստանին մոտիկ և հասանելի այլ «Եվրոպա», քան Ռուսաստանն է, չկա
- Արմեն Աշոտյանը, ըստ էության, անազատության մեջ է. Ռուբեն Մելիքյան
- Դեռ պարզ չի՝ արդյո՞ք Արմեն Աշոտյանը կարող է հոդվածներ գրել, քաղաքացիների հետ հարցուպատասխանի ֆորմատ ունենալ. Աբրահամյան