Փոթորիկ... Անդրանիկ Քոչարյանը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին
«Փոթորիկ... հետո սկսեցիք հարցեր ուղղել խմբակցության ղեկավարին, կրթության, գիտության հանձնաժողովի նախագահին։ Դա էլ ձեզ չի բավարարել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով իր՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին լուրերը։
Նա նշեց, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը։
«Այս լուրի հետ կապված քննարկում մեր խմբակցությունում տեղի չի ունեցել։
Բայց ի՞նչ տեղի ունեցավ, որ նման փոթորիկ, ալիք սկսվեց։ Ամեն ինչ սկսվեց մեր լսումներից հետո։ Էդ լսումները ի՞նչ վատ բան էր։ Ուզում եմ հասկանալ։ Այո, մտահոգիչ էր, որ պատգամավորները քիչ էին։ Դա վերլուծելու ու խմբակցությունում քննարկելու հարց ունենք»,- ասաց Ա.Քոչարյանը։
Հարցին՝ այսօր ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել է, որ խոսակցություններ կան խմբակցությունում ձեր հետ կապված, բայց անհականալի են, թե ինչ խոսակցություններ են», ի՞նչ դժգոհություններ կան, նա ասաց. «Խմբակցության նիստը կլինի, կիմանանք։ Ես պատի տակի խոսակցություններով...»։
Հարցին՝ ձեր թիկունքո՞ւմ են քննարկումներ ծավալվում, նա ասաց. «Շատ հնարավոր է։ Թող քննարկեն։ Երբ որ ինձ տեղյակ կպահեն, եթե ունենամ արձագանքելու հնարավորություն, կարձագանքեմ»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՔՊ-ում մի մեծ խումբ դժգոհ է Անդրանիկ Քոչարյանից. Փաշինյանը կորոշի իջեցնե՞լ ամպերից խարդավանքների սիրահար Քոչարյանին
- «Հրապարակ». Առաջիկայում կքննարկվի՞ Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հետկանչի հարցը
- Էս կազմակերպված գրոհ եք սկսել. Անդրանիկ Քոչարյանն իր պաշտոնանկության մասին իրեն հարց տվող լրագրողներին
- Հաճախ ուսադիրներով շատ երիտասարդներ, թռիչքային կարիերա ունենալիս, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում. Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան